«Հանրաքվեի գնացողները իրավական թնջուկից գլուխ չեն հանելու. դա նեղ մասնագիտական հարց է»
Բլոգոսֆերա
Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չգիտեմ, ճիշտ է արդյոք 7 մլն դոլար հանրաքվեի վրա ծախսելը տեղեկությունը, բայց որ միլիոնավոր դոլարներ են գնալու այդ նպատակով դա հաստատ է: Որպեսզի պատկերացնենք, թե ինչ գումար է դա` ասել, որ հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիի տարեկան բյուջեն դրանից կրկնակի անգամ քիչ է, դա մոտավորապես այնքան է, որքան Հայաստանի փոքր քաղաքների բյուջեները միասին վերցրած, եթե ոչ ավել: Հիմա ինչ որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե այս նեղ ֆինանսական վիճակին, երբ մենք հաշվում ենք ամեն ՀԴՄ-ը, որքանով են նպատակահարմար այսպիսի ծախսերը: Այս փողը միանգամից դրվի Ադրբեջանի հետ սահմանակից Նոյեմբերյան, Բերդ, Ճամբարակ համայնքների վրա` դրանք մեկ տարի անց կդառնան տուրիստական կենտրոններ ու ինքն իրեն կպահի ամբողջ երկու մարզի բնակչություն: Անկախ նրանից, թե ինչպիսի ելք կունենա ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, միևնույնն է, իրավական այդ թնջուկից գլուխ չի հանելու համրաքվեի գնացողների մեծագույն մասը, դա նեղ մասնագիտական հարց է: Այստեղ հարցը ոչ Այո-ն է, ոչ էլ ՈՉ-ը, մեր երկրում դեռևս չի եղել ընտրություն կամ հանրաքվե, որտեղ իշխանության ուզած պատկերը եղած չլինի»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)