Վարչապետից նոր երգի ստեղծման առաջարկ եմ ստացել. Հայկ Ստվեր
Բլոգոսֆերա
Երգիչ Հայկ Ստվերը, ով «Իմ քայլը» նախաձեռնության հիմնի երգիչն է, Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Վարչապետից նոր երգի ստեղծման առաջարկ եմ ստացել: Իր վերջին բանաստեղծության վրա»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ապրիլի 5-ի կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին բանաստեղծություն է գրել ֆեյսբուքյան իր էջում։
«Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին:
Հանրաքվե
Հեղափոխությանը ասում եմ Այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝
Իր վաղվա օրվան ժպիտով նայող,
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:
Արդարությանը ասում եմ Այո,
Ոչ մի հրոսակ որ չխուսափի,
Հանցանքին արժան պատասխան տալու
Եւ հատուցելու ահեղ սարսափից:
Ազատությանը Այո եմ ասում,
Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի,
Երկար տարիներ դավերով բազում,
Ինձանից խլված արժեքն այդ հազիվ:
Այո եմ ասում Նոր Հայաստանին,
Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ:
Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք,
Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ:
Հեղափոխությանը ասում եմ Այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ,
Իր ապագային ժպիտով նայող,
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ»:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար