Հատուկ կայքերի միջոցով Հայաստանը ներառված է որսորդային զբոսաշրջության քարտեզում. ահազանգ
Բլոգոսֆերա«Հատուկ կայքերի միջոցով Հայաստանը ներառված է որսորդային զբոսաշրջության քարտեզում»: Այս մասին ահազանգում է Animal Lovers ֆեյսբուքյան էջը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Որսի համար նախատեսված արտասահմանյան կայքերն առաջարկում են որս անել Հայաստանում: Ցուցակում ընդգրկված են այնպիսի կենդանիներ որոնց որսը Հայաստանում արգելված է, նրանց մեծ մասը կարմիր գրքում են գրանցված (հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, վայրի խոզ, արջ, այծյամ…)
Ո՞վ է կազմակերպում այս ամենը և ո՞վ պետք է զբաղվի այս հարցով…
Երկու այդպիսի կայքերի հղումները⬇️
1. http://linkswildsafaris.com/inde…/portfolio-items/armenia-2/
2. https://huntingconsortium.com/asia/armenia/
Տարիներ առաջ նմանատիպ մի դեպքի մասին հայտնի դարձավ, երբ ԱՄՆ-ի քաղաքացիները անօրինական որս էին արել Հայաստանում, իրենց «արկածները» նկարահանել և տեսանյութը հրապարակել էին որսորդական կայքերում»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)