«Մինչ թշնամիդ զենք էր հավաքում, դու տրնգի էիր պարում․ Չխրատվեցի՞ք»
Բլոգոսֆերա
Կրթության և գիտության նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Կարսն էլ, Սարիղամիշն էլ հենց այսպես տեղի ունեցան: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Ասում եք` Կարսը ոնց եղավ, Սարիղամիշը ոնց եղավ...Ծովից-ծովը ոնց եղավ...
Այ, հենց սենց էլ եղավ. մինչ թշնամիդ զենք էր հավաքում, դու տրնգի էիր պարում, մինչ թշնամիդ պատերազմի էր պատրաստվում, դու`Սարդարապատից ընդամենը երկու տարի հետո բոլշևիկյան ֆլեշմոբ էիր անում Ալեքսանդրապոլում ու ժողովրդիդ խաղաղության պատրաստում` ձեռքի հետ էլ կռվողներիդ հայհոյում`թե բա հոգնել ենք, խաղաղ ապրել ենք ուզում, իսկ դուք չեք թողնում թուրքերի հետ (որոնք արդեն հինը չեն, նորացել են, կրթվել են, էլ մեր հողերի վրա աչք չունեն) բարիշենք.. հող տանք` բարիշենք, ազգ ու հավատք ուրանանք` բարիշենք..
Տվեցիք, ուրացաք`բարիշեցի՞ն...Բարիշեցի՞ք...Չխրատվեցի՞ք»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)