Շատ սխալ էր Արցախի հարցը «կիսաբաց լուսամուտների» ցածր ֆորմատով քննարկմանը համաձայնելը. Էմին Երիցյան
Բլոգոսֆերա
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Շատ սխալ էր Արցախի հարցը «կիսաբաց լուսամուտների» ցածր ֆորմատով քննարկմանը համաձայնելը։
Բանակցող առաջին դեմքերը պարզունակ մրցակցության մեջ հայտնվեցին՝ հոդս ցնդեց բանակցությունների այս կամ այն չափով սակրալ ու բովանդակային լինելու ընկալումը։
Մեր դիվանագետների սխալն էր՝ երկրի ղեկավարին նման ցուցափեղկային, սմինարիսների մակարդակի բանավեճի իրավիճակում չպիտի դնեին։
Կարելի էր առաջին դեմքերով քննարկման համաձայնել 3 պայմանով.
-մոդերատորը պետք է լիներ համաշխարհային ճանաչում ունեցող, հարգված քաղաքական գործիչ,
-քննարկման հարցերը պետք է ճշգրիտ սահմանված լինեին՝ երկու լսարանների համար նպաստավոր ու նախապես համաձայնեցված մեսեջներով,
-պետք է կարմիր գծերը նախապես համաձայնեցվեին»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)