«Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում» Իրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ) Կազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը ԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան Դատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի. Եվրոպան պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բախման (տեսանյութ) Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է. Նաիրա Զոհրաբյան ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունը» շարունակվել է Բաքվում Պատգամավորի մայրն է մաhացել Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործել Վրաստանի «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցությունը առաջարկում է Անակլիա նավահանգիստը կառուցել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ 

Վարչապետը կարիք ունի գիտակցելու, որ պետությունը փակ բաժնետիրական ընկերություն չէ. Էդգար Էլբակյան

Բլոգոսֆերա

Էդգար Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՄՅՈՒՆԽԵՆԻՑ ՀԵՏՈ (ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ)

■ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՈՆՏԵՔՍՏԸ։ Այն, որ պետք է տեղի ունենար լեզվակռիվ, այն էլ՝ երկուստեք հայտնի թեզերի հնչեցմամբ, ես կանխատեսել էի դեռ հանդիպումից առաջ՝ հատկապես ձեռքիս տակ ունենալով Ի․ Ալիևի՝ մի քանի ժամ առաջ միջազգային ճգնաժամային խմբի նախագահի և գլխավոր քարտուղարի հետ ունեցած զրույցը, որտեղ նա հերթական անգամ հնչեցրել էր իրենց դիրքորոշումը, որը որևէ հատման կետ չունի մերի հետ (https://www.facebook.com/groups/864876960213375/permalink/3090645414303174/)։
■ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ։ Բովանդակության երկուստեք պատմական հատվածն, անշուշտ, անպիտան նյութ էր։ Բայց քանի որ ի սկզբանե ադրբեջանական կողմն սկսեց խոսել դրանից, պետք էր ոչ թե հասնել Տիգրան Բ Մեծ, այլ պարզապես ասել, որ «այո՛, եկե՛ք դիմենք պատմության օգնությանը, իսկ ի՞նչպես ենք սահմանում «պատմություն»-ը, արդյո՞ք նախընթաց 26 տարիները պատմությո՞ւն են, այո՛, պատմություն են, այդ դեպքում մենք պատմությունից գիտենք, որ Արցախում որևէ ադրբեջանցի չի ապրում և այն բնակեցված է բացառապես հայերով»։ Ադրբեջանցիների կեղծ փաստարկումների դեմ պետք է խոսել միմիայն որակյալ ու հղկված «թրոլինգով»։ Մի՛միայն։ Թող մեծամիտ չհնչի, բայց սա ասում եմ իմ փորձից ու հավատացնում եմ՝ ոչ բնավ հեշտ փորձից, քանզի ես Մյունխենում չէի նրանց հետ վիճում, այլ իրենց իսկ տարածքում։
• ԽՈՋԱԼՈՒ։ Վարչապետին համապատասխան անձինք ու հիմնարկ(ներ)ը պետք է տեղյակ պահած լինեին, որ Ա․ Մութալիբովը վաղուց հրաժարվել է իր խոսքերից, հատկապես Բաքվում պատվավոր կալանքում հայտնվելուց հետո։ Ու առհասարակ՝ Խոջալուի թեման նույնպես պետք է «թրոլինգի» տանել, որի տեխնոլոգիաները կան, նոր հեծանիվ պետք չէ հայտնագործել։ Այն պետք է տեղավորվի «համատեղ ցավի», «խնդիրը պատմաբաններին թողնելու» ծիրում՝ համեմելով «համատեղ ցավի» այլ դրվագների հետ՝ Ստեփանակերտի բլոկադա, Մարաղայի ջարդ և այլն։
• Ադրբեջանական «ոչ մեկը չի ճանաչում» Ղարաբաղի անկախությունը՝ արդեն ձանձրացնող թեզին նույնպես պետք է թրոլինգով պատասխանել․ Շվեյցարիան այսօրվա միջազգային իրավական պարադիգմով 527 տարի եղել է չճանաչված, «ո՞ւ»։
• ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՐՑԸ։ Արժե՞ր ներքաղաքական կյանքում Շահումյանի հարցը միջազգային բանակցություններում «առաջին անգամ» բարձրացնելու գործոնը կապիտալիզացնելու և թմբկահարելու համար, ինչին առավոտյան լծված են «կուսակցական ադրբեջանագետները», նման խարխուլ թեզ կառուցել։ Ավելի ապահո՞վ չէր լինի հիշել սոսկ ԱՀ Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված հատվածները։ Սա հռետորական հարց է։
• «ՄԻՆԻ-ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»։ Ես հասկանում եմ, որ սեփական ընտրությունն արդարացնելու մղումը ցանկացած մարդու ուղեղի սիրած «զվարճություններից» է, բայց վարչապետին պետք է հուշել, որ լիբերալ դիսկուրսի կապիտալիզացիան («այնպիսի լուծում, որ ընդունելի լինի 3 կողմերի համար») այսօրվա աշխարհակարգում հեռանկար չունի։ Դրսում 1990-ականները չեն, Արևելյան Եվրոպայում ու նախկին ԽՍՀՄ տարածքում էլ անկախությունների շքերթը չէ։
• ՂԱՐԱԲԱՂԻ ՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ։ Լավ էր, որ ի վերջո հիշատակվեց, որ հրադադարի մասին համաձայնագիրը եռակողմ է։
• ՄԱԿ ԱԽ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ։ Լավ էր, որ ասվեց, այն, ինչ պիտի ասվեր, և այն, ինչ ես կանխատեսել էի։ Իսկ գիտե՞ք, ինչու էր լավ։ Որովհետև ժառանգած էր անցյալի փորձից։ Այդ տեքստը մեկին մեկ կրկնում էր 2014 թ․ օգոստոսյան միկրոպատերազմից հետո տեղի ունեցած բանակցություններում Սերժ Սարգսյանի տեքստը և դրանից էլ առաջ Ռ․ Քոչարյանի համապատասխան արձագանքները։• ՏԱՐԱԾՔՆԵՐԸ։ Լավ էր, որ ազատագրված տարածքների հարցը ևս մեկ անգամ անվտանգայնացման ծիր բերվեց, բայց նարատիվը շարունակման կարիք ունի։ Սա էլ առանձին՝ ծավալուն զրույցի ու խորհրդատվության թեմա է…
• ԵԱՀԿ ՄԱՐՏՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ։ 1992 թ․ մարտյան հայտնի փաստաթուղթը վերջինիս համաճարտարապետ Ր․ Հովհաննիսյանի կողմից արդեն նույն տարում ճանաչվել է որպես «մարտավարական նահանջ»։ Իմաստը ո՞րն է անընդմեջ հղում կատարելու դրան, որտեղ սևով սպիտակի վրա խոսք կա նաև «ադրբեջանական համայնքի» մասին։ Սա էլ է հռետորական հարց։
■ ՁԵՎԸ։ Խիստ վիճելի է, թե որքանով էր նման ձևաչափը նպատակահարմար և մեր ազգային զգացմանց տեսանկյունից արդար։ Մեր հարցերի հարցը նման «բեթլային» հարթակի բերելն արդյոք արդեն իսկ վիրավորական չէ՞ մեզ համար՝ անկախ արդյունքից։
• EMOTIONAL INTELLIGENCE։ Եթե, իհարկե, կան համապատասխան մասնագետներ, ապա վերջիններս պիտի զբաղվեն վարչապետի էմոցիոնալ ինտելեկտի զարգացմամբ։ Իմ փորձից գիտեմ, թե ինչ բարդ են այսօրինակ բանակցությունները։ Բայց «սահել սիրողը պետք է սահնակը քարշ տալ էլ սիրի»։• ԼԵԶՈՒՆ։ Վարչապետը ճիշտ կանի՝ խոսի հայերեն։ Ու խնդիրը բնավ «ակցենտը» չէ, խնդիրն այն է, որ երբեմն նրան հասկանում ենք միայն մենք՝ խնդրին խորագիտակ հայերս, քանզի բառերը թարս ու շիտակ է ընտրում կամ անհասկանալի արտաբերում։ Թող խոսի հայերեն։
■ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
• Վարչապետը կարիք ունի գիտակցելու, որ պետությունը օրգանիզմ է՝ բարդ սոցիալական օրգանիզմ, սա փակ բաժնետիրական ընկերություն չէ, որ ստանձնես գործադիր իշխանությունը և մերժես նախորդ ամեն ինչը։ Խնդիրն ունի մանրուքներ և շատ նո՜ւրբ մանրուքներ։ Դրանց չտիրապետելը բաց (և տրամաբանորեն՝ նաև փակ) դռների հետևում հանգեցնում է նման հակասական արդյունքների։ Սա վերքաղաքական հարց է, և սրա շուրջ կարիքը կա վերքաղաքական-ազգային մոբիլիզացիայի։ Հայաստանում քիչ չեն մարդիկ, որոնք «պրակտիկորեն» և գիտականորեն տիրապետում են թեմային։ Հարկավոր է վերջիններիս շուրջ լայն հասարակական խորհրդատվական ցանց կառուցել։ Անձամբ ես, մի կողմ դնելով իմ ներքաղաքական հայացքները, պատրաստ եմ անքուն գիշերներ անցկացնել՝ իմ մասով ներդրում ունենալու այս հարցում։ Առայժմ սարսափելի ոչինչ չի եղել, բայց կարող է լինել, եթե համապատասխան հետևություններ չարվեն։
Հ․Գ․ Իսկ Ի․ Ալիևին, որ մեզ խորհուրդ է տալիս մեզ «այլ տեղ որոնել» ինքնորոշվելու համար, կասեի, թե իր ո՛ր ազգականի ո՛ր տեղում եմ «որոնելու այդ տեղը», եթե կանայք և աղջիկներ չկարդային այս գրառումս»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա«Ինտերի» նախկին դարպասապահ Յան Զոմերը հանդես կգա «Բրյուգենում» ԱՀԿ. Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը կարող է ավելի բարձր լինել, քան պաշտոնական տվյալներըՀարավային Կորեան ցանկանում է նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքըԻրանը և «Հեզբոլլահը» կարող են ներառվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեջ. Թրամփ Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ)Samsung-ը պահպանել է աշխարհի ամենահայտնի սմարթֆոնների ապրանքանիշի դիրքըԿազմվել է երկրների վարկանիշային աղյուսակն ըստ բանտարկյալների թվի. որ տեղում է Հայաստանը SpaceX-ը Falcon 9 հրթիռով ուղեծիր է դուրս բերել Starlink-ի ևս 29 արբանյակՆախկին մերձդնեստրային լրագրողին արգելվել է մուտք գործել ՀայաստանԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել ՄարմարաշենումԴատական հայց՝ ընդդեմ Փաշինյանի. Եվրոպան պատրաստվո՞ւմ է ԱՄՆ-ի հետ բախման (տեսանյութ)Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է. Նաիրա ԶոհրաբյանԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքիցԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ «դատավարությունը» շարունակվել է Բաքվում ԵԱՏՄ-ն և Կենդանիների ԱՀԿ-ն քննարկել են համագործակցության հարցերըՀորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ իրանական նավերի. Դոնալդ ԹրամփԹրամփը հայտարարում է նոր տնտեսական ռազմավարության մասինՎրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾՊատգամավորի մայրն է մաhացել Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործելՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը ներկայացվել է միջազգային հեղինակավոր գիտաժողովումՎրաստանի «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցությունը առաջարկում է Անակլիա նավահանգիստը կառուցել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ Հայաստանում կմշակվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ ոլորտային քաղաքականությունները տվյալահեն դարձնելու նպատակով․ ԿԳՄՍ նախարարությունՎալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորածԼավրովը Թուրքիային կոչ է արել կոշտ ազդանշան հղել Ուկրաինային՝ «Կապույտ հոսք» գազատարի վրա հարձակումների պատճառով Վարչական դատարանը չի ընդունել «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի հայցը՝ ընդդեմ կառավարությանՀիսուս Քրիստոսի արձանի շինարարության հետ կապված առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ. Իվետա Տոնոյան «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար աջակցություն կտրամադրվիՈւկրաինան ռազմական դրությունը կերկարաձգի ևս 90 օրով Զախարովան հեգնել է Կայա Կալլասի հայտարարությունը ռուսական ձկան մասինՍևանի ափամերձ 2.5 հա տարածքը վերադարձվել է պետությանը․ Դատախազությունը բացահայտել է խախտումներԶելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ունի հզոր բալիստիկ հրթիռներԵվրահանձնաժողովը նախազգուշացրել է ԵՄ-ում բնակչության նվազման վտանգի մասինՎահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար՝ հարգանքի տուրք մատուցելու երկրի նախկին էմիրի հիշատակինԳիտնականները պարզել են, որ քրքումը կարող է պաշտպանել հոդերը քայքայումիցՄակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմը չպետք է ավարտվի կապիտուլյացիայովՈւռուցքաբանը նշել է քաղցկեղի ոչ ակնհայտ վաղ ախտանիշներըՔոչարյան փողոցի մի հատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԱյսօր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է. ԱՄՆ-ն կարող է հասնել իրանցի պաշտոնյաներին․ Թրամփ (տեսանյութ) The Guardian․ Ուկրաինացիները դժգոհել են Լեհաստանի սահմանապահների վերաբերմունքիցSpaceX-ը Falcon 9 հրթիռ է արձակել Starlink-ի 29 արբանյակներով Samsung-ի ամենաթանկ սմարթֆոնում հայտնաբերվել է էկրանի խնդիրՓրկարարներն ու շտապօգնության բժիշկները Երևանում փրկել են միայնակ տարեց կնոջ կյանքըԼավրովը հիշեցրել է Անքորիջի պայմանավորվածությունների մասինՔաղաքագետը նշել է Ուկրաինայի կառավարությունում կադրային փոփոխությունների երեք պատճառԱրմեն Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության դերըՀնարավորության դեպքում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն․ ՀՎԿԱԿ
Ամենադիտված