Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի էմիրին՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ Անժամանակ կյանքից հեռացել է Տաթև Ֆախուրյանը Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Գազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը Շուտ պետք է հարցին լուծում տալ, որ մեծ կորուստներ չունենանք. «Մուլտի տաբակ»–ի աշխատակից (տեսանյութ) Էս մարդիկ օրվա հացի խնդիրը ո՞նց լուծեն, չի վճարվում աշխատավարձ, էս տիպի վերաբերմո՞ւնք (տեսանյութ) Ողորմություն չենք խնդրում. էդ սելֆի անող վարչապետը չի՞ մտածում, որ մարդկանց անգործ է թողել.աշխատակից (տեսանյութ) Տան վարձ ենք տալիս, ուսման, որտեղի՞ց տանք, մեզ չեն ընդունում ուրիշ տեղ աշխատանքի (տեսանյութ) Սոված, ծարավ է ժողովուրդը, բացե՛ք գործարանը, քաղաքականությունից ժողովուրդը չպիտի տուժի (տեսանյութ) Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները 

Ժամանակի հարց է. Սպարտակ Սեյրանյան

Բլոգոսֆերա

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: 

«Ժամանակի հարց է

 
Պարբերաբար, պատասխանի ակնկալիքով լսում եմ. «Քանի որ Փաշինյանի վարկանիշը շատ ցածր է, հետևաբար...«կամ . Քանի որ շատ բարձր է` հետևաբար…»: Ասեմ. ցանկացած գործչի (այդ թվում` Նիկոլ Փաշինյանի) կամ կուսակցության (այդ թվում` Դաշնակցության) տվյալ պահին արձանագրված վարկանիշն ընդունում եմ որպես իրողություն և ի գիտություն` ոչ ավել, ոչ էլ պակաս: Ցանկացած տոկոս ընդունում եմ որպես առկա իրավիճակի գնահատական և սեփական ասելիքիս բովանդակությունն ու անելիքներիս նպատակները հանրությանն առավել հասկանալի դարձնելուն միտված ավելի ճիշտ մարտավարություն կառուցելու, բայց ոչ երբեք` նպատակներս ու գաղափարներս փոխելու հիմք:
 
Որովհետև երկրի ու ժողովրդի առջև կանգնած հիմնախնդիրների լուծման ուղիների, երկրում տեղի ունեցողի վերաբերյալ ես ունեմ իմ դիրքորոշումները, մոտեցումներն ու գաղափարները: Եվ դրանց հիման վրա եմ գնահատում` որևէ քաղաքական ուժի կամ գործիչի քայլերն, ըստ իս, ճի՞շտ են, թե՞ սխալ:
 
Եվ միևնույն է ինձ համար, թե ճիշտ կամ սխալ լուծումներ առաջարկողի վարկանիշը որքան է: Եթե Փաշինյանը ճիշտ քայլ է անում (իսկ այդպիսիք կան), ինձ համար ի՞նչ տարբերություն, թե նրա վարկանիշն այդ քայլն անելիս քանի տոկոս է: Ի՞նչ է, ես պետք է մերժե՞մ այդ ճիշտ քայլերը միայն այն պատճառով, որ նրա վարկանիշը ցա՞ծր է: Եթե Փաշինյանը սխալ քայլեր է անում (իսկ այդպիսիք շատ շատ են, վտանգավոր աստիճանի շատ), ինձ համար ի՞նչ տարբերություն, թե նրա վարկանիշն այդ քայլերն անելիս քանի տոկոս է: Ի՞նչ է, ես պետք է այդ սխալ քայլերը ընդունե՞մ, չքննադատե՞մ միայն այն պատճառով, որ նրա վարկանիշը բա՞րձր է:
 
Սեփական մոտեցման ու գաղափարի պարագայում էլ նույնն է: Եթե ես համոզված եմ, որ ճիշտ բան եմ ասում, ինձ չի հետաքրքրում, թե դա իմ վարկանիշը կբարձրացնի, թե կիջեցնի, ինձ չի հետաքրքրում, թե քանի հոգի ինձ կգովեն կամ կքննադատեն, նույնիսկ` կհայհոյեն: Շատերի, այդ թվում` յուրայինների, կողմից ժամանակին (չի բացառվում` նաև հիմա ) չեմ հասկացվել կամ մեղադրվել եմ, որ քննադատում եմ Փաշինյանին: Հիմա դրանցից շատերը հայհոյում են Փաշինյանին ու ես եմ արդեն իրենց քննադատում` հայհոյանքների համար ու, զավեշտ` հիմա էլ դրա համար եմ քննադատության արժանանում: Ուրեմն, ժամանակին կամ հիմա, ես պետք է այդ տրամադրություններով առաջնորդվեի՞, թե՞ սեփական տեսակետս պաշտպանեի: Եթե ես այդ` ամեն օր փոխվող տրամադրություններին հետևեի միայն այն պատճառով, որ համապատասխանեի պահի տրամադրություններին, դուք ինձ կհարգեի՞ք : Ամենակարևորը` ուզում եք, որ ես, որպես քաղաքական գործիչ, սեփական մոտեցումներով առաջնորդվե՞մ, թե՞ դրանք հարմարեցնեմ այլոց ճաշակին կամ ԱՅԴ պահի տրամադրությանը:
 
Ճիշտը պետք է ընդունել ու պաշտպանել, սխալը պետք է քննադատել ու մերժել` անկախ նրանից, թե դա ով է ասում ու անում, կամ դա քանիսին է դուր գալիս, կամ`ոչ: Որովհետև հանրային տրամադրությունները փոփոխական են, երեկվա 70 տոկոսը կարող է դառնալ 7 և հակառակը (ինչպես և եղել է` եթե հիշում եք) : Ավելին` ժամանակին 300, 400, 500 հազար քվե հավաքողներից քանի՞սն այսօր կհավաքեն դրա գոնե 1 տոկոսը: Վերջապես քաղաքականության մեջ հաճախ է պատահում, երբ ճիշտ քայլերը բնավ չեն բերում բարձր վարկանիշի, և հակառակը` հաճախ են ամբոխահաճո քայլերը, սխալները, պարզունակ մոտեցումներն ընդունվում էյֆորիայի մթնոլորտում:
 
Միշտ եղել են ու այսօր էլ կան մարդիկ, որոնք տեսակետ են հայտնում` ելնելով վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքներից, հանրային տրամադրությունների վայրիվերումներից, նույնիսկ ֆեյսբուքյան լայքերի ու դիսլայքերի քանակից: Տոկոսներն ու տրամադրությունները փոխվում են` փոխվում են նաև իրենց «տեսակետներն» ու «համոզմունքները»:
 
Ոմանք նման կեցվածքն արդարացնելու համար ասում են, թե դրսևորում են քաղաքական «ճկունություն» և «հավասարակշռված կեցվածք»:
 
Բայց նմանօրինակ կեցվածքը արդեն պոպուլիզմ էլ չէ, դա կամ դեմագոգիա է, կամ` կոմֆորմիզմ, կամ սեփական մոտեցում ու գաղափար չունենալու, կամ` դրանք պաշտպանելու համարձակությունը չունենալու ցուցիչ, կամ էլ «շառից ու փորձանքից հեռու մնալու» բանաձևով որևէ բան չանելու ինքնաարդարացում: Ի վերջո ժամանակն ամեն ինչ ու ամենքին անխուսափելիորեն կդնի իրենց իսկական տեղում»:
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինը եվրոպական երկրներ առաջարկել են կրճատել ՄՕԿ-ի կողմից ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսավորումըՊուտինը բացատրել է ռուբլու ամրապնդման պատճառըՈւկրաինայի Գերագույն ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա ՍվիրիդենկոյինՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի էմիրին՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ Պուտինը կատակել է, որ Յակուտիայում խարդախները չեն դիմանում ցրտինՄահացած անձին մեղադրանք առաջադրելն իրավաբանորեն անհնար է․ Վահան ՀովհաննիսյանըԱՄՆ-ը կարող է ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունների մասշտաբըԱնժամանակ կյանքից հեռացել է Տաթև Ֆախուրյանը Լիբանան-Իսրայել բանակցությունները վերսկսվել ենՈղբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ»Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժԾովախեցգետին ուտելուց հետո կինը կորցրել է ազդրի և հետույքի մի մասըՎահագն Խաչատուրյանը Մակրոնին շնորհակալություն է հայտնել Հայաստանի աջակցման համարՈւկրաինայում ընթացող հակամարտության մեջ ռոբոտներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում«Ձեր տղաներին մեծ բարև փոխանցեք». Պուտին Bloomberg․ OpenAI-ն Apple-ից ներգրավել է ավելի քան 400 աշխատակցիԻտալիան հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» զորավարժություններինԱնգլիական մամուլը կասկածի տակ է դրել Անգլիա-Արգենտինա կիսաեզրափակչի մրցավարի նշանակումըՕմանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վերանայելու անհրաժեշտության մասինAl Monitor. Իրաքը պլանավորում է Սիրիայի միջոցով նավթի արտահանման համաձայնագիր ստորագրելՈ՞վ կնվաճի աշխարհի առաջնության գավաթը․ կիսաեզրափակչի մասնակիցների գնահատականներըAl-Monitor. Իրաքի վարչապետը պլանավորում է հանդիպել Ռուբիոյի և Հեգսեթի հետԳազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին Մասնագետը նշել է ցերեկային քնի լավագույն ժամերըԴավիթ Ղազինյանի գործով նախաքննությունը մոտենում է ավարտին․ «Արմլուր»Կրեմլը հայտարարել է Ադրբեջանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման մտադրության մասինՀայաստանում ծնելիությունը շարունակում է նվազել․ Արսեն Թորոսյանը մտահոգիչ տվյալներ է ներկայացրելԼյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանըՌադան քվեարկեց Ուկրաինայում զորահավաքը երկարաձգելու օգտինՄհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանըReuters․ ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածներին աջակցում է ամերիկացիների գրեթե կեսըՇուտ պետք է հարցին լուծում տալ, որ մեծ կորուստներ չունենանք. «Մուլտի տաբակ»–ի աշխատակից (տեսանյութ) Էս մարդիկ օրվա հացի խնդիրը ո՞նց լուծեն, չի վճարվում աշխատավարձ, էս տիպի վերաբերմո՞ւնք (տեսանյութ) Ողորմություն չենք խնդրում. էդ սելֆի անող վարչապետը չի՞ մտածում, որ մարդկանց անգործ է թողել.աշխատակից (տեսանյութ) Տան վարձ ենք տալիս, ուսման, որտեղի՞ց տանք, մեզ չեն ընդունում ուրիշ տեղ աշխատանքի (տեսանյութ) Bloomberg․ Եվրոպայում գաղտնի քննարկել են ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական բախման սցենարըՍոված, ծարավ է ժողովուրդը, բացե՛ք գործարանը, քաղաքականությունից ժողովուրդը չպիտի տուժի (տեսանյութ)Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել էԲԸՏՄ-ն խստացված վերահսկողության արդյունքում 45 խախտում է արձանագրել․ նշանակվել է 3,15 մլն դրամ տուգանքՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողություններըՄյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելուՍա պարզապես քրեական հետապնդում չէ, այլ հաշվեհարդար է․ Էլինար Վարդանյան «ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՀՀ-ում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի. Սերգեյ Սարգսյան (տեսանյութ)Թե ՀՀ-ի, թե Ադրբեջանի քաղբանտակյալները խաղաղության բանտարկյալներ են. Իշխանյան (տեսանյութ)Փաշինյանի բառապաշարը նման է բոլշևիկների բառապաշարին, ՀՀ ժողովուրդն անպաշտպան է մնացել (տեսանյութ)Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Չեխիայի վարչապետը կոչ է արել ստեղծել միասնական հակաօդային պաշտպանության համակարգ Եվրամիության համարՀայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար Չիկագո ԲուլսումԾառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը հաշվեհարդար է, որը մեկ անձի հրահանգով է իրականացվում (տեսանյութ)
Ամենադիտված