Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները Պայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին «Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներին Պուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմաց Նեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան է Լեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրա Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի են Խաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Ռուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում «Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերությունները Նիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին Մոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարք 

Հայաստանի քաղաքական դիսկուրսը հայտնվել է Կարպմանի եռանկյունու մեջ․ Ստեփան Դանիելյան

Բլոգոսֆերա

Հայաստանի քաղաքական դիսկուրսը հայտնվել է Կարպմանի եռանկյունու մեջ։ Այս մասին գրում է  քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր հոդվածում՝ հրապարակված «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի կողմից։

«2018 թվականից ի վեր քաղաքական գործընթացներն ընթանում են «սևերի», ըստ Ստիվեն Կարպմանի՝ Չարագործի, Զոհի՝ ժողովրդի, և Փրկչի՝ «ժողովրդի առաջնորդ» Նիկոլ Փաշինյանի եռանկյան միջև։

1968-ին Ստիվեն Կարպմանը գրում է «Fairy Tales and Script Drama Analysis» աշխատությունը, որտեղ նկարագրում է «Կարպմանի եռանկյան» կամ այլ կերպ՝ «Ճակատագրի եռանկյան» մոդելը, որը հիմա օգտագործվում է հոգեբանության ու հոգեբուժության մեջ։ Եռանկյան գագաթներն են՝ Զոհը (victim), Չարագործը կամ բառացիորեն՝ Ագրեսորը (persecutor) և Փրկիչը (rescuer)։ Այս կերպարներն օգտագործում են հոլիվուդյան ֆիլմերում, սակայն բնորոշ են նաև հասարակական ու քաղաքական մոդելներին։ Շատ դեպքերում քաղաքական հարաբերությունները հանգեցնելով այս պարզ սխեմային կամ հանրությանը ներշնչելով ու «տեղավորելով» դրա մեջ՝ կարելի է լուծել իշխանության խնդիրը։ Կախված հասարակական գիտակցության պարզության աստիճանից՝ այն կարելի է երկար ժամանակ շահագործել։

Կարպմանի եռանկյունը, ինչպես նշել ենք, օգտագործվում է հոգեբանության մեջ և բազմաթիվ փորձարկումներում, երբ տարբեր մարդիկ դերային խաղերի ժամանակ այդ կերպարների դերերի մեջ են մտել, հետազոտողները հետաքրքիր օրինաչափություններ են բացահայտել։

Հատկապես հետաքրքրություն են առաջացնում Զոհի և Փրկչի կերպարների մոտիվացիաներն ու հոգեբանությունը, որոնք, եթե ուշադիր հետևենք Հայաստանի քաղաքական կյանքին, բնորոշ են նաև մեր քաղաքական «դերակատարներին»։

Փրկիչը

Այստեղ բառացիորեն կմեջբերենք դերային խաղերի ժամանակ բացահայտված Փրկչի մոտիվացիայի ու հոգեբանության նկարագրությունից․ «Եռանկյան պայմաններում փրկիչը ոչ թե նա է, ով զոհին օգնության է հասնում, այլ նա, ով ունի խառն կամ թաքնված մոտիվներ, որին էգոիստական նպատակներով շահավետ է «փրկել» զոհին։ Փրկիչն առերևույթ զոհին փրկելու նպատակ ունի և թվում է, թե ճիգեր է գործադրում դրա համար, սակայն նա ունի նաև թաքնված նպատակներ ոչ թե իրավիճակը հանգուցալծման հասցնել, այլև հասնել հաջողության ու ստանալով հանրային ճանաչում՝ լուծել իր անձնական խնդիրները։ Կան նաև հոգեբանական դիվիդենտներ՝ բարձրանալ ինքն իր աչքում ու զգալ այլոց վրա իր իշխանությունը։ Թվում է, թե նա փորձում է փրկել զոհին, բայց իրականում ցանկանում է երկարաձգել փրկչագործության գործընթացը, որպեսզի ավելի երկար ժամանակ ստանա իր դիվիդենտները»։

Այդ փորձարկումների անալիտիկ Կլոդ Շտայները, հետևելով ու վերլուծելով նման խաղերը, եզրակացրել է․ «Զոհը իրականում այդքան էլ անօգնական չէ, Փրկիչն իրականում չի էլ օգնում Զոհին, իսկ Չարագործը չի ունենում հիմնավորված մոտիվներ»։

Եթե վերադառնանք Հայկական իրականություն, ապա տեսնում ենք, որ Փրկիչը՝ «ժողովրդի վարչապետը», պերմանենտ հեղափոխություն, այսինքն փրկչագործության հարատև գործընթաց է սկսել։ Եթե սկզբնական շրջանում Չարագործը նախկին իշխանությունն էր, ապա նրա հանձնվելուց հետո նոր Չարագործը Սահմանադրական դատարանի դատավորներն են, վաղը կպարզվի, որ Չարագործը լրագրողներն են, փաստաբաններն են, գործարարներն են։ Այսինքն, Կարպմանի եռանկյունին պետք է միշտ գործի․ առանց Չարագործի չի կարող լինել նաև Փրկիչ։

«Խաղը» պետք է զարգացում ունենա, իսկ սյուժեն՝ ժամանակի ընթացքում բարդանա։ Եթե «հեղափոխությունից» հետո կոնֆլիկը կարծես թե պետք է սպառված լինել, իսկ «խաղը»՝ ավարտված և պետք է սկսվեր պետականաշինության ստեղծագործ ժամանակաշրջանը, ապա դա կլիներ Եռանկյան ավարտը։ Նոր սյուժե է պետք։ «Խաղաքարտերը» պետք է վերադասավորել, հիմա, ըստ նոր սյուժեի, նոր «սևեր» ու նոր «սպիտակներ» են պետք։ Ըստ նոր սյուժեի՝ Չարագործը ՍԴ-ն է, և նրանք, ովքեր հանրաքվեին կասեն այո, անկախ իրենց նախկին կենսագրությունից, զոհերն են, իսկ նրանք, ովքեր կասեն ոչ՝ նոր չարագործերն են՝ նույնպես անկախ իրենց նախկինում «սև» կամ «սպիտակ» լինելուց։

Զոհը

Զոհը նույնպես հետաքրքիր կերպար է և միշտ չէ, որ՝ դրական։ Ըստ ուսումնասիրությունների՝ «Զոհին բնութագրում է պատասխանատվություն ստանձնելու անպատրաստությունը։ Զոհը վստահ է իր անճարակության վրա ու միշտ Փրկիչ է որոնում, ինչպես նաև դեպի իրեն է գրավում Չարագործին, որովհետև չի ցանկանում դուրս գալ իր պասիվ դերակատարությունից ու իր կյանքի համար լինել պատասխանատու։ Եթե Զոհին լուծումներ են առաջարկում, դրանք միանգամից մերժվում են, որովհետև Զոհը համարում է, որ իր խնդիրներն անլուծելի են։ Զոհի դերը պայմանավորված է նրա անձի քայքայմամբ, որովհետև նա իր խնդիրների լուծումը դնում է Փրկչի ուսերին և հրաժարվում է լիարժեք կյանքով ապրել»։

Զոհը կարող է լինել նաև ամբողջ հասարակությունը կամ հասարակության մի զգալի հատվածը։ Սոցիալական ցանցերը լի են հայհոյանքներով այն մարդկանց հանդեպ, որոնք «խանգարում» են Փրկչին իրենց փրկել։ Հայհոյանքներն ու անեծքները պասիվ մարդուն բնորոշ դրսևորումներ են։ Մտածել և տեսակետներ հայտնելը ենթադրում են, որ Զոհը պետք է նույնպես դառնա ակտիվ խաղացող ու պետք է ջանքեր գործադրի իր վիճակը բարելավելու համար, սակայն Զոհը դա չի ցանկանում, նա պասիվ խաղացող է։ Զոհը նաև դիտորդ է։

Չարագործի կերպարը, որքան էլ տարօրինակ լինի, Կարպմանի եռանկյունում ամենաերկրորդականն է։ Չարագործը ոչ թե կերպար է, այլ ավելի շուտ միֆ, որի կարևորությունն ավելի շուտ վիրտուալ, քան թե իրական նշանակություն ունի։ Չարագործն ապահովում է մյուս երկու կերպարների դերակատարությունը»,-նշել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման
Ամենադիտված