Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ ՍԴ նախագահի ընտրությունը կեղծիքով է եղել. Գեղամ Մանուկյան
Բլոգոսֆերա
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և անդրադարձել Հանրային հեռուստաընկերությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, որ ՍԴ նախագահի ընտրությունը կեղծիքով է եղել, կա քրեական գործ ու ուղարկվել է դատարան:
Մանուկյանը նշել է. «Մեծ սուտ է: Ախր երեկ լրատվամիջոցները հայտնեցին, որ իր դատախազությունը չի հաստատել Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի դեմ առաջադրված մեղադրանքը»։
Ըստ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրենի՝ վերոնշյալ անձանց առաջադրված մեղադրանքը նորից ետ է կանչվել և ուղարկվել քննիչներին։
«Լավ, ամոթն էլ լավ բան է»,-եզրափակել է Գեղամ Մանուկյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)