Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու Սա պարզապես քրեական հետապնդում չէ, այլ հաշվեհարդար է․ Էլինար Վարդանյան «ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ ՀՀ-ում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի. Սերգեյ Սարգսյան (տեսանյութ) Թե ՀՀ-ի, թե Ադրբեջանի քաղբանտակյալները խաղաղության բանտարկյալներ են. Իշխանյան (տեսանյութ) Փաշինյանի բառապաշարը նման է բոլշևիկների բառապաշարին, ՀՀ ժողովուրդն անպաշտպան է մնացել (տեսանյութ) Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար Չիկագո Բուլսում Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը հաշվեհարդար է, որը մեկ անձի հրահանգով է իրականացվում (տեսանյութ) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին Քաղաքացիական հասարակության կառույցների գերագույն մասը այլևս անգոյություն են ցուցաբերում. Աղաջանյան (տեսանյութ) ՀՀ-ում նիկոլական բռնաճնշումներ են, ֆիզիկական հաշվեհարդարներ․ Մկրտչյան (տեսանյութ) 

Լիլիթ Մակունցը պատասխանել է Ռուբեն Մելիքյանին

Քաղաքական

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան  իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով «Իրավական ուղի« ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի՝ իրեն տրված խորհրդին: Նա մասնավորապես նշել է, որ ամենևին չթերագնահատելով Ռուբեն Մելիքյանի և նրա շուրջ հավաքված իրավաբանների նախաձեռնությունը՝ ընդգծում է, որ Ռուբեն Մելիքյանն իրավաբանական հանրության ներկայացուցիչների հետ չի կարող քաղաքական պատասխանատվություն կրող կողմ լինել։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Ի պատասխան Ռուբեն Մելիքյանի խորհրդի ինձ՝ արձագանքում եմ:

Խոսքը ձևական առումով շտաբի առկայության մասին չէ, այլ քաղաքական պատասխանատվության բացակայության մասին։

Քաղաքական պատասխանատվություն ստանձնելու հարցը վերաբերում է քաղաքական ուժերին։ Ամենևին չթերագնահատելով Ռուբեն Մելիքյանի և նրա շուրջ հավաքված իրավաբանների նախաձեռնությունը՝ պիտի ընդգծեմ, որ Ռուբեն Մելիքյանն իրավաբանական հանրության ներկայացուցիչների հետ չի կարող քաղաքական պատասխանատվություն կրող կողմ լինել։ Նրանք հարցի վերաբերյալ ներկայացնում են իրենց տեսակետները՝ զուտ իրավական տեսանկյունից, որը դեռևս քաղաքական պատասխանատվություն չի ենթադրում։ Հանրաքվեն առաջին հերթին քաղաքական գործընթաց է, հետո նոր իրավական»։

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում «Ոչ»-ի շտաբ չձևավորելուն, նշեց, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ մասնակցե՞լ քարոզարշավին, թե՞ ոչ։

«Ինձ համար այս հարցը բոլորովին այլ դաշտում է գտնվում, որ քաղաքական հայտ ներկայացնող կուսակցությունները որևէ կերպ դիրքորոշում չեն հայտնում համապետական, քաղաքական իրադարձությանը։ Չնայած, պաշտոնապես հայտարարել է, որ քարոզ չի իրականացնելու,  այդուհանդերձ, այն քաղաքական ուժերը, որոնք կոչ են անում բոյկոտի կամ չմասնակցելու, դրանով իսկ անթաքույց իրականացնում են «Ոչ»-ի քարոզ, այս դեպքում ինձ համար անհասկանալի է, թե ինչու քաղաքական պատասխանատվություն չի ստանձնվում և չի իրականացվում քարոզարշավ, որովհետև թե՛ «Այո»-ն, թե՛ «Ոչ»-ը քաղաքական   պատասխանատվության հարց են»,- ասել է Մակունցը:

Վերոնշյալին ի պատասխան «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ գոյություն ունի «Ոչ»-ի քարոզչական կողմ, շտաբ հասկացությունն այստեղ իրավաբանորեն ճիշտ չէ, շտաբն ընդամենը կազմակերպական կողմ է։

««Ոչ»-ի քարոզչական կողմը, որը ներկայացնում ենք մենք, մտադրություն չունենք բառիս բուն իմաստով շտաբներ բացել։ Ինչ վերաբերում է «Այո»-ի քարոզչական կողմին, ապա նրանք հայտարարել են, որ շտաբներ են բացելու։ Ես լավ չեմ  պատկերացնում, թե ինչ նկատի ունի տիկին Մակունցը. եթե նա նկատի ունի շտաբ՝ բառիս դասական իմաստով, ապա «Ոչ»-ի շտաբ, որպես այդպիսին, չկա, գոյություն ունի «Ոչ-ի քարոզչական կողմ, որը ներկայացնում ենք մենք»,- ասել է Ռուբեն Մելիքյանը և հավելել, որ

Ինչ վերաբերում է Մակունցի դիտարկմանը, որ իր համար անհասկանալի է, թե ինչու «Ոչ»-ի կողմնակիցները քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնում և չեն իրականացնում քարոզարշավ, որովհետև թե՛ «Այո»-ն, թե՛ «Ոչ»-ը քաղաքական պատասխանատվության հարց են, Ռուբեն Մելիքյանը Լիլիթ Մակունցին խորհուրդ տվեց ընթերցել իրենց հայտարարությունը, որտեղ շատ հստակ նշված է, թե ինչու են այդ քայլին դիմել և ինչ հանձնառություն են ստանձնում, և որն է նպատակը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելուՍա պարզապես քրեական հետապնդում չէ, այլ հաշվեհարդար է․ Էլինար Վարդանյան «ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՀՀ-ում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի. Սերգեյ Սարգսյան (տեսանյութ)Թե ՀՀ-ի, թե Ադրբեջանի քաղբանտակյալները խաղաղության բանտարկյալներ են. Իշխանյան (տեսանյութ)Փաշինյանի բառապաշարը նման է բոլշևիկների բառապաշարին, ՀՀ ժողովուրդն անպաշտպան է մնացել (տեսանյութ)Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը Չեխիայի վարչապետը կոչ է արել ստեղծել միասնական հակաօդային պաշտպանության համակարգ Եվրամիության համարՀայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար Չիկագո ԲուլսումԾառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը հաշվեհարդար է, որը մեկ անձի հրահանգով է իրականացվում (տեսանյութ) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմինՔաղաքացիական հասարակության կառույցների գերագույն մասը այլևս անգոյություն են ցուցաբերում. Աղաջանյան (տեսանյութ) Նիդեռլանդները կմասնակցի Ուկրաինայի հետ համատեղ զորավարժություններիՀՀ-ում նիկոլական բռնաճնշումներ են, ֆիզիկական հաշվեհարդարներ․ Մկրտչյան (տեսանյութ) ՀՀ-ում գործ ունենք ներքին ռասիզմի հետ, դրա տարածումն այսօր բավականին մեծ է. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) ԵՄ-ն սկսել է բանակցություններ Ուկրաինայի՝ վեց բանակցային խմբերից երկրորդին միանալու վերաբերյալԺամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում․ Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքըԱյս իշխանությունը չի կարող սահմանադրական փոփոխությունների նման ճակատագրական հարցեր լուծել. Դանիելյան (տեսանյութ)«Միասնության թևերի» ներկայացուցիչը զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) Թրամփը կհանդիպի Իրաքի վարչապետի հետԹեժ մրցակցություն՝ պաշտոնների համար․ Տնտեսվարողները ծանր վիճակում ենՈՒՂԻՂ. Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների պաշտպանության թեմայով ասուլիսԹրամփը վստահ է, որ սենատոր Գրեմը մահացել է բնական պատճառներովԱռյուծի անկումից հետո Քրիստինա Վարդանյանը դուրս է գալիս Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդից Թիկնիզյանը՝ «Ցրվենա Զվեզդայում» անցկացրած մեկ տարվա և առաջիկա ծրագրերի մասին Հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է ամսի 20-ին Արարատում՝ 38․3 °CFT: Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն Ջիբրալթարի օդանավակայանում ներդնում են էլեկտրոնային սահմանային վերահսկողության համակարգՍԱՏՄ-ն խորհուրդ է տալիս, թե ինչպես ճիշտ ընտրել բանջարեղեն և միրգFT․ Իրանը հուշագրի ստորագրման ընթացքում գերազանցել է ԱՄՆ-ինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 14-ին«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ նախկին ոստիկանապետի քրեական վարույթը վերադարձվել է նախաքննական մարմին Իրանը շարունակում է նավթ արտահանել՝ չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնմանըՕրը տրամադրեք կենցաղային հարցերին․ հուլիսի 14-ի աստղագուշակ Սպանության փորձ, առևանգում, ավազակություն. 15 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատախազինԳրանցվել է աշխարհում օդի ամենաբարձր ջերմաստիճանը՝ +51.5°C Իրանի զենքի արտադրության հզորության 84%-ը ոչնչացվել է․ ԱՄՆ նախագահԿխաղա՞ արդյոք Մբապեն Իսպանիայի դեմ. Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հստակ պատասխանը Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերըԱյսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Մնացել են միայն ձիերը, տեսնենք` կառգրավվե՞ն․ Հովհաննես Վարդանյան (տեսանյութ) Թրամփ. ԱՄՆ-ը փոխհատուցում է պահանջում Հորմուզի նեղուցով նավարկությունն ապահովելու համար 36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Կոտայքի բնակչին, ապա տեղափոխել հիվանդանոց․ հետիոտնը մահացել էԼայնածավալ գործողություն մայրաքաղաքում. 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն․ քաղաքապետարան Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ՀՀ–ում Իրանի դեսպանատուն ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի այգու ձիերի առգրավումը չի իրականացվում24 ժամ ջուր չի լինի Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ 2026-ի առաջին կիսամյակում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով Թրամփ. ԱՄՆ զինված ուժերը կարող են վերացնել իրանցի պաշտոնյաներին
Ամենադիտված