Պոզների արխիվային լուսանկարները գերել են համացանցի օգտատերերին
Լուսանկարներ
Համացանցում է տարածվել հեռուստահողորդավար Վլադիմիր Պոզների՝ երիտասարդ տարիներին արված լուսանկարները:
«Гомопропаганди» անունով օգտատերն արխիվային լուսանկարները հրապարակել է Twitter-ի իր էջում և նշել, որ Պոզները ժամանակին շատ սեքսուալ է եղել:
Հրապարակումը միանգամից լայն տարածում է գտել սոցցանցում՝ հավաքելով ավելի քան երկու հազար հավանում:
Մեկնաբանություններում օգտատերերը նշել են, որ Պոզները, իրոք, գրավիչ տղամարդ է եղել: Ոմանք էլ գրել են, որ կցանկանային նրա դիմագծերից ունենալ:
Մարդիկ հայտնի հաղորդավարին նույնիսկ համեմատել են Ալեն Դելոնի և Մառլոն Բրանդոյի հետ:
«Ինչ հիշում եմ, նա միշտ ծեր է»,- գրել է օգտատերը՝ զարմանալով, որ 85-ամյա Պոզները ժամանակին երիտասարդ է եղել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)