Չափազանց խիտ մազերը երեխային աստղ են դարձրել (տեսանյութ)
ՏեսանյութերԲրիտանացի փոքրիկը հայտնի է դարձել շնորհիվ անոմալ խիտ մազերի: Այս մասին հայտնում է Mirror-ը:
10 ամսական երեխայի մայրը պատմել է, որ երեխան ծնվել է մուգ մազերի կույտով՝ զարմացնելով բժշկական անձնակազմին, մինչդեռ ինքը հիացել էր նրա կապույտ աչքերով:
32-ամյա մայրը կարծել է, թե երեխայի վարսերի աճը կդանդաղի, սակայն ընդհակառակը: 10 ամսական փոքրիկի մազերը հասնում են ուսերին: Բրիտանուհին նշել է, որ մոտ ապագայում չի պատրաստվում կտրել դստեր մազերը, քանի որ դրանց շնորհիվ նա հայտնի է դարձել: