Իրանում կորոնավիրուսից մահացության նոր դեպքեր չեն արձանագրվել
Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Ըստ Իրանի պաշտոնական աղբյուրների՝
Իրանում այս պահի դրությամբ կորոնավիրուսից մահացության նոր դեպքեր չեն արձանագրվել (մինչ օրս 4 դեպք է արձանագրվել)։
Իրանի առողջապահության նախարարն ասել է, որ Ղոմում վիրուսի առկայության մասին ուշ են տեղեկացրել, քանի որ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով հոսպիտալացված այդ հիվանդները Չինաստանի հետ շփում չեն ունեցել, և բժիշկները կարծել են, որ վիրուսի այլ տարատեսակ է։ Միայն վերջնական հաստատումից հետո են հայտնել։
Իրանի սահմանակից երկրներից միայն Իրաքն է 3 օրով (այսօր 2-րդ օրն է) փակել սահմանը, բայց ոչ ամբողջությամբ։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Թուրքիան և Աֆղանստանը ուժեղացրել են սահմանային անցակետերտում հսկողությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թեստերի 4-րդ խմբաքանակն է տրամադրել։
Իրանում անհրաժեշտ դիմակներ են արտադրվում են, բայց դրանք առայժմ չեն արտահանվում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)