Ախալցխայում տեղադրվել է Շառլ Ազնավուրին նվիրված աստղ
Տարածաշրջան
Ախալցխայում վերականգնված Ռաբատ ամրոցի տարածքում օգոստոսի 16-ին տեղադրվել է ֆրանսիահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի աստղը։
Աստղի բացումը տեղի ունեցավ Ազնավուրի՝ Ռաբատ բերդ-քաղաքի բացմանը նվիրված համերգից հետո։ Նշենք, որ Ֆրանսիահայ երգիչը հատուկ հրավիրված էր Վրաստանի կառավարության կողմից այս միջոցառմանը մասնակցելու համար։ Ինչպես հայտնի է, Շառլ Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում։ Իր անվան աստղը Ռաբատի տարածքում Շառլ Ազնավուրը բացեց Վրաստանի նախահագ Միխայել Սաակաշվիլիի հետ միասին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան