Ալլա Ջոյեվայի ինաուգուրացիան կկայանա անկախ դատարանի կայացրած որոշումից
Տարածաշրջան
Չնայած Գլխավոր դատախազությունը նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ է համարել, Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջոյեվայի նախընտրական շտաբի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց թեկնածուի ինաուգուրացիան տեղի կունենա դեկտեմբերի 10-ին:
«Հարավային Օսիայի ժողովրդի մեծամասնությունը քվեարկել է Ջոյեվայի օգտին և մենք երդմնակալության արարողությունը նշանակել ենք դեկտեմբերի 10-ին` ժամը 14:00-ին»,- հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը` մեջբերելով Ջոյեվայի շտաբի ներկայացուցչի խոսքերը:
Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթանակ էր տարել ընդդիմության առաջնորդ Ալլա Ջոյեվան: Սակայն գլխավոր դատախազությունն ընտրությունները չեղյալ էր համարել ընդդիմության կողմից բազմաթիվ խախտումների պատճառով: Այնուհետև որոշում էր կայացվել Ալլա Ջոյեվային զրկել 2012 թ-ի մարտի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելուց:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում