ԲՀԿ-ականները կդիմեն ՍԴ
Իրավունք«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է դիմել Սահմանադրական դատարան քննության առնելու «Առանց Սահմանադրական դատարանի՝ Սահմանադրության փոփոխությունների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ որոշման ՀՀ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխություններ ընդունելը և ՀՀ Սահմանադրության (Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2) փոփոխությունները ՀՀ Սահմանադրության 4-րդ, 5-րդ, 6-րդ, 168-րդ և 169-րդ հոդվածների համապատասխանության հարցը»:
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով, ԲՀԿ-ականները ԼՀԿ-ին են փոխանցել արդեն հավաքագրված ստորագրությունները: Ֆրակցիայում ներկա չեն եղել ԼՀԿ-ական պատգամավորները և ստիպված են եղել դիմումը փոխանցել փորձագետ Ավակիմյան Ռուզաննային: