ՍԴ դատավոր Արման Դիլանյանը տեղյակ չի եղել հայտարարությունից
Իրավունք
Քիչ առաջ Սահմանադրական դատարանի 7 դատավոր ստորագրել է մի հայտարարության տակ, որտեղ խիստ մտահոգություն են հայտնում Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ։ Նկատենք, որ ստորագրած դատավորների ցանկից բացակայում է դատավոր Արման Դիլանյանի անունը։
ԼՈՒՐԵՐ․com-ը ՍԴ դատավոր Արման Դիլանյանից հետաքրքրվեց, թե ինքը ինչու չի ստորագրել հայտարարության միասնական տեքստի տակ: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ պարզապես ինքը տեղյակ չի եղել հայտարարությունից և չի մասնակցել դրա նախապատրաստմանը։ Թե ինչպես է այդպես ստացվել, Դիլանյանը նշեց՝ նախաձեռնողներին հարցնենք։ Հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, համամի՞տ է հայտարարության մեջ նշված դիրքորոշումների հետ և ի՞նչ կարծիք ունի ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ, սակայն Դիլանյանը չցանկացավ մեկնաբանել։
Արման Դիլանյանն այն դատավորներից է, որն ընտրվել է ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։
Նշենք, որ հայտարարության տակ ստորագրել են դատավորներ՝ Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արևիկ Պետրոսյանը։
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում