Դատարանը բավարարել է Արմեն Ամիրյանի միջնորդությունը. Հովհաննես Գալստյանի գույքի վրա արգելանք է դրվել
ԻրավունքԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Արշակ Պետրոսյանի, մայիսի 21-ին բավարարել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:
Որոշվել է կալանք դնել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ 3 միլիոն դրամի չափով գույքի եւ դրամական միջոցների վրա:
Հիշեցնենք, որ Ամիրյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Գալստյանի՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները: