ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կկատարի Աշոտ Խաչատրյանը
Իրավունք«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է
3.Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի` տարիքով ավագ դատավորը:
2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է` ծնված 1962թ. սեպտեմբերի 10-ին:
Ըստ այդմ շնորհավորում եմ եմ պարոն Աշոտ Խաչատրյանին ՍԴ նախագահի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ»: