Աշոտ Խաչատրյանը ստանձնել է ՍԴ նախագահի պարտականությունները
Իրավունք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում, կիսվելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրառմամբ, որով վերջինս տեղեկացնում էր իր և ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հանդիպման մասին, գրել է․
«Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները:
Շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, մաղթում նրան հաջողություններ եւ իմաստնություն՝ այս պատասխանատու կարգավիճակում:
Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի, որ անցումային այս շրջանում Սահմանադրական դատարանի գործունեության համար որեւէ խոչընդոտ չառաջանա»։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան