Առաջին շահագրգիռը մենք ենք, որ հանրությունը տեսնի՝ ի՞նչ անհիմն քրեական գործ է քննվում․ Սերժ Սարգսյանի պաշտպան
ԻրավունքՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով հաջորդ դատական նիստին դատավարության մասնակիցների չներկայանալը դատարանի կողմից անհարգելի դիտարկելը չեմ կիսում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Որովհետեւ կյանքի պահպանման, առողջության պահպանման իրավունքը ամեն դեպքում առաջնային է։ Կյանքի, պահպանման, առողջության պահպանման իրավունքը գերակա է։ Ձեռնարկված միջոցառումները՝ համավարակի դեմ պայքարում որեւէ արդյունավետ արդյունք այս պահի դրությամբ չեն տվել։ Այսօր պաշտոնապես հայտարարվում է, որ վերակենդանացման բաժանմունքները լրիվ ծանրաբեռնված են։ Աստված չանի, եթե որեւէ մեկը վարակվի եւ առաջնային բուժօգնության կարիք ունենա, ապա մեծ ռիսկ կառաջանա։ Հայտարարվում է, որ օրը 10 հոգի մահանալու է։ Այդ ո՞վ է ուզում 10 հոգու մեջ վիճակագրությունը լրացնի։ Իրականում սա ֆորսմաժոր է և այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվել»,- ասաց նա։
Մակինյանը նշեց, որ առաջին շահագրգիռն իրենք են որպեսզի հանրությունը տեսնի, թե ինչ քրեական գործ է քննվում։
Նշենք, որ գործով ամբաստանյալները ներկա չէին դատական նիստին, ինչը դատարանը համարեց անհարգելի։
Հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 6-ին։