Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել
ԻրավունքՓաստաբան Հրանտ Անանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը(նախագահությամբ դատավոր տիկին Ն.Հովակիմյանի) բավարարեց իմ և իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, բեկանեց Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը մերժեց և կարգադրեց մեր վստահորդին անհապաղ ազատ արձակել նիստերի դահլիճում: Շատ շնորհակալ եմ անկախ դատական ակտի և պրոֆեսիոնալիզմի համար»: