Դատախազի տեղակալն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Իրավունք ՀՀ դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը երեկ՝ հուլիսի 10-ին, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ անձնական դիմում է ներկայացրել, որն ընդունվել է»,- նշեց նա:
Նշենք, որ Արմեն Հարությունյանը 57 տարեկան է, այս պաշտոնին նշանակվել էր 2015 թվականի հունվարի 13-ին։ Իսկ մինչ այդ՝ 2014 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: