Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի. դատարանը մերժել է ԱԱԾ-ի միջնորդությունը
Իրավունք
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Արա Կուբանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Նույն գործով անցնում է նաև սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը, ով այսօր՝ հուլիսի 20-ին, կալանավորվել է։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ։
Նշենք, որ երկու դատավորներն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան