Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավարը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Իրավունք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Վիգեն Ավետիսյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Ավետիսյանը պահանջում է անվավեր ճանաչել վարչապետ Փաշինյանի 2020 թվականի հունիսի 10-ի իրեն ազատելու որոշումը և իրեն վերականգնել նախկին պաշտոնում։ Նա նաև պահանջում է գումար բռնագանձել հարկադիր պարապուրդի համար։
Հայցը ներկայացվել է հուլիսի 13-ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)