Ինձ չէին տեղեկացրել, որ պետք է ելույթ ունենամ. ՍԴ դատավորի թեկնածուի առաջին ելույթը ձախողվեց (տեսանյութ)
ԻրավունքՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Ավետիսյանին Կառավարության նիստի ընթացքում իրեն ներկայացնելու համար ժամանակ տրամադրվեց, սակայն հուզմունքն ու անպատրաստվածությունը հանգեցրեց նրան, որ իր առաջին ելույթը ձախողվեց. «Ինձ չէին տեղեկացրել, որ ելույթ պետք է ունենամ: Առավել հանգամանալից իմ մոտեցումները կներկայացնեմ Ազգային ժողովում»,- ասաց Ավետիսյանը և հավելեց, որ հարցերի միջոցով գուցե կարողանա խոսել, դրան հաջորդեց Փաշինյանի` ձեր կենսագրությունը ներկայացրեք, հորդորը: