ՀՊՏՀ նախկին ռեկտորը արդարացվեց․ գործը կարճվեց
ԻրավունքՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանին դատարանն արդարացրեց․ նրա դեմ առանձնապես խոշոր չափերով վատնման քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայության արդարացնող հիմքով։
Շուրջ մեկ տարի առաջ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում) հարուցվել էր քրեական գործ: Կորյուն Աթոյանը կասկածվում էր 350-400 մլն ՀՀ դրամ գումարի վատնման մեջ։
AM իրավաբանական ընկերությունը հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեն համոզվեց, որ նախկին ռեկտորի գործողությունները ոչ միայն եղել են օրենքի սահմաններում և չեն կրել շահադիտական բնույթ, այլ նաև բխել են համալսարանի շահերից ու զերծ են պահել համալսարանին ֆինանսական իրական կորուստներից: