Կրակոցներ՝ Արևշատ գյուղում. վեճը եղել է բերքը վնասելու հարցի շուրջ
ԻրավունքՀուլիսի 27-ին, ժամը 13.28-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում ստացվեց, որ Արեւշատ գյուղի մի բնակիչ, վիճաբանության ժամանակ, հրացանը պահել է հարեւանների վրա, ապա օդ կրակել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հողամասը մշակելու եւ բերքը վնասելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 45-ամյա տղամարդը որսորդական հրացանից 2 անգամ կրակել է հարեւանների ուղղությամբ:
45-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Արտաշատի բաժին եւ ներկայացրել հանգուցյալ պապի որսորդական երկփողանի հրացանը՝ կրակված 2 փամփուշտով:
Հրացանն առգրավվել է:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: