Այս ընտրությունը լինելու է Հայաստանի լինել-չլինելու մասին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) ՌԴ-ն կոշտ արձագանք է տվել բրիտանական թագավորական ընտանիքին. Շահին Մուստաֆաևը մեկնել է Հայաստանից (տեսանյութ) Ռուսական շուկայից մեզ դուրս չեն արել, Ադրբեջանի փոխվարչապետի հանդիպմանը չենք մասնակցել (տեսանյութ) «Հնարավոր է՝ պատերազմ ծագի խոսույթից»․ Բագրատյանը՝ Մուսթաֆաևի այցի, գործարարների հանդիպման մասին (տեսանյութ) Դավիթաշենի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել Արարատում ավտոբուսը կողաշրջվել է. 6 ուղևոր տուժել են Ադրբեջանը կարող է պահանջներ ներկայացնել և հանդիպել ում հետ ուզում է,քանի որ չկա ազգային իշխանություն (տեսանյութ) Դատարանի որոշմամբ մեղադրյալները հեռավար կրթություն ստանալու հնարավորություն կունենան Պուտինը շրջանցում է Թրամփին․ էներգետիկ ճգնաժամը վերաձևում է աշխարհը (տեսանյութ) Ինչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը. պաշտոնական Հայկ նահապետյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) Պատերազմի հետևանքով Լիբանանում շուրջ 1,2 միլիոն մարդ կբախվի սննդի սուր պակասի խնդրին 

Դատապարտյալներին չի տրամադրվել COVID-19-ի դեմ խցերի մաքրման ախտահանիչ միջոցներ․ ՄԻՊ

Իրավունք

Հուլիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

 

Ստուգվել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման, նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վիճակը, սանիտարահիգիենիկ պայմանները և դրանց համապատասխանությունը պահանջվող չափանիշներին: Այդ մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Ընդ որում, կատարվել է «Արմավիր» ՔԿՀ-ին վերաբերող կոնկրետ խնդիրների, ինչպես նաև այնպիսի խնդիրների ուսումնասիրություն, որոնք ունեն համակարգային բնույթ: Ըստ այդմ, այցի և ուսումնասիրությունների արդյունքներով վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները․

• Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգում առկա չեն նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման ռազմավարություն կամ գործողությունների ծրագիր՝ գործառույթների հստակ տարանջատմամբ,

• քրեակատարողական ծառայողների համար առկա չեն նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում նրանց աշխատանքին վերաբերող վերապատրաստման դասընթացներ,

• նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման նկատառումով խցերի մաքրման աշխատանքների համար ազատությունից զրկված անձանց չեն տրամադրվում հատուկ ախտահանիչ միջոցներ և պարագաներ ու առկա չեն նաև նրանց կողմից այդ միջոցներից կամ պարագաներից օգտվելու պրակտիկայում գործող սկզբունքներ կամ կանոններ,

• քրեակատարողական հիմնարկում առկա չէ օդափոխության ընդհանուր համակարգ, որն ունի համակարգային խնդիր և Մարդու իրավունքների պաշտպանն այն բարձրացվում է տարիներ շարունակ,

• քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման տարածքներում, ինչպես նաև պատժախցերում ու կարանտինային բաժանմունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններ,

• պատշաճ չի կազմակերպվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը. առկա են բժշկական փաստաթղթերի վարման խնդիրներ (օրինակ՝ չեն վարվում հիվանդության պատմագրերը, իսկ բժշկական քարտերը, բժշկական մատյանները և այլ փաստաթղթեր վարվում են թերություններով և այլն),

• արձանագրվել են բժշկական գաղտնիքի պահպանմանն առնչվող լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ դեղորայք տրամադրելիս, բժշկական զննություն իրականացնելիս և այլ բժշկական միջամտություններին ներկա են գտնվում քրեակատարողական ծառայողներ. չի գործում կանխավարկածն այն մասին, որ քրեակատարողական ծառայողը կարող է բժշկական միջամտություններին ներկա լինել միայն բժշկի պահանջով՝ այն էլ բացառիկ դեպքերում ու միայն տեսողական դիտարկման համար,

• «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանումը ոչ ամբողջական է համալրված անհրաժեշտ դեղերով և այլ բժշկական պարագաներով,

• արձանագրվել են այնպիսի գերատեսչական հակասություններ, որոնց պատճառով խնդիրներ են առաջանում դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկից դատարան և դատարանից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում,

 

• առկա են ազատությունից զրկված անձանց քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխելու հետ կապված խնդիրներ՝ պայմանավորված ուղեկցողների և տրանսպորտային միջոցների սակավությամբ,

• տեղաշարժման դժվարություններ ունեցող ազատությունից զրկվածները բախվում են դատական նիստերին տեղափոխման խնդիրների, քանի որ տրանսպորտային միջոցները հարմարեցված չեն,

• բարելավման կարիք ունեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմանները, մասնավորապես՝ աշխատակիցների համար նախատեսված սանհանգույցներում արձանագրվել են սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ,

• քրեակատարողական հիմնարկում շարունակում է առկա լինել հաստիքների համալրման խնդիրը. այցի պահին հոգեբանի 2 հաստիքներն էլ թափուր են եղել և այլն:

Այցի ընթացքում և կատարված ուսումնասիրություններով արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր, մասնավորապես՝

• նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում ազատությունից զրկված անձանց կրթական միջոցառումները և դասընթացները կազմակերպվել են առցանց եղանակով.

• ազատությունից զրկված անձինք գոհունակություն են հայտնել քրեակատարողական հիմնարկում սննդով ապահովելու գործառույթով պատվիրակված մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակի, քանակի և բազմազանության կապակցությամբ.

• ավելացել է տեսազանգից օգտվող ազատությունից զրկված անձի թիվը (թեև ազատությունից զրկված որոշ անձինք շարունակում են անտեղյակ լինել տեսազանգից օգտվելու հնարավորության մասին):

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի կարգավիճակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, սոցիոլոգ, ինչպես նաև բժիշկներ, այդ թվում՝ հոգեբույժ:

Այցի ընթացքում ուսումնասիրության առարկա են դարձել նաև քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, բժշկական սպասարկման և առհասարակ քրեակատարողական ծառայողների հաստիքների բավարարությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն:

Վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, ինչպես նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

Մշտադիտարկման այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և բժշկական անձնակազմը պատշաճ համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ վերջիններիս կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵՄ ընդդիմությունը կոչ է անում ռուսական վառելիք գնելԱրևմուտքում հայտնել են Զելենսկուն «լուրջ սպառնալիքի» մասինԱյս ընտրությունը լինելու է Հայաստանի լինել-չլինելու մասին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Իրանի 36-ամյա քաղաքացու դին հայտնաբերվել է Դավթաշենի կամրջի տակ. Shamshyan.com Թրամփը կարող է «կեղծ խաղաղություն» կնքել Իրանի հետ․ ԶԼՄՄի քանի օրից Հանրապետության նախագահը պետական ​​այցով կմեկնի Հայաստան, որը կնշանավորի մեր երկու երկրների միջև կապերի բացառիկ ամրապնդումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար ՌԴ-ն կոշտ արձագանք է տվել բրիտանական թագավորական ընտանիքին. Շահին Մուստաֆաևը մեկնել է Հայաստանից (տեսանյութ) Ռուսական բրենդները կրճատում են խանութների տարածքները․ շուկան անցնում է նոր ձևաչափերիՌուսական շուկայից մեզ դուրս չեն արել, Ադրբեջանի փոխվարչապետի հանդիպմանը չենք մասնակցել (տեսանյութ) Եվրամիությունը քննարկում է Ուկրաինային վարկերի տրամադրման պայմանների խստացումը«Հնարավոր է՝ պատերազմ ծագի խոսույթից»․ Բագրատյանը՝ Մուսթաֆաևի այցի, գործարարների հանդիպման մասին (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան»-ն ու «ՀայաՔվեն» միավորում են ուժերըՔոլեջի սաներին ու մանկավարժներին խաբել են և տարել Փաշինյանի «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» լսելու Ուկրաինան կսկսի զենքի արտահանումը․ Զելենսկի«Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձինք մի շարք քաղաքացիների տվել են ընտրակաշառք. հրապարակվել է ձայնագրություն Դավիթաշենի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել Կրեմլը բացատրել է Մայիսի 9-ի շքերթում ռազմական տեխնիկայի բացակայությունըԱրարատում ավտոբուսը կողաշրջվել է. 6 ուղևոր տուժել են Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. Վարդապետյան Պիստորիուսը բացատրել է Մերցի՝ Ուկրաինայի կողմից տարածքների կորստի մասին խոսքերըՖինլանդացի քաղաքական գործիչը ՆԱՏՕ-ն անվանել է «Ռուսաստանի դեմ ուղղված ագրեսիվ դաշինք»Ադրբեջանը կարող է պահանջներ ներկայացնել և հանդիպել ում հետ ուզում է,քանի որ չկա ազգային իշխանություն (տեսանյութ) Դատարանի որոշմամբ մեղադրյալները հեռավար կրթություն ստանալու հնարավորություն կունենան Բրիտանական թագավորական ընտանիքի ապագան հարցականի տակ․ Ռուսաստանից կոշտ արձագանք են հնչեցրելՊուտինը շրջանցում է Թրամփին․ էներգետիկ ճգնաժամը վերաձևում է աշխարհը (տեսանյութ) ՀՀ իշխանություններն ադրբեջանցիների  հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականների դեմ. Տեր Աբգար քահանա ՍողոմոնյանԱՄՆ-ն և Չինաստանը կրկին էսկալացիայի եզրին են Թրամփ-Սի հանդիպումից առաջԻնչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը. պաշտոնական Իրանի նախկին արտգործնախարարը սպառնացել է ԱդրբեջանինԻնչ կոչեր են հղել Մակրոնն ու Շոլցը Զելենսկիին ռուս-ուկրաինական պատերազմի սկզբնական օրերինԻրանի հրթիռային պաշարների կեսը սպառված է․ գնահատական ՄոսկվայիցԿիրկորովի Mercedes-ը վաճառքի է հանվել՝ ռեկորդային գնովԱՄՆ-ում զգուշացնում են Թրամփին․ Իրանը չի ընդունի «կապիտուլյացիայի» սցենարըՄոսկվան արձագանքել է Զելենսկու հայտարարությանը․ խոսքը «պրովոկացիայի» մասին էԱդրբեջանական պատվիրակությունը հեռացավ Աղվերանից Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասին ԱՄՆ-ն վերլուծում է Իրանի արձագանքը Թրամփի կողմից հակամարտությունից հնարավոր դուրս գալունՀայկ նահապետյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) Դատախազությունում կադրային խնդիր չկա․ Գլխավոր դատախազ (տեսանյութ)Եկեղեցին եղել է, կա ու կլինի՝ ի հեճուկս դիվահարված փորապաշտների. Տեր Ահարոն Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում էՓարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ծիրանենի են տնկելՊատերազմի հետևանքով Լիբանանում շուրջ 1,2 միլիոն մարդ կբախվի սննդի սուր պակասի խնդրին Windows 11-ում հայտնաբերվել են թաքնված ֆունկցիաներ․ «Run» պատուհանը փոխվել է առաջին անգամ 30 տարումՀայտնի է Իսպանիայում 46 մարդու կյանք խլած երկաթուղային վթարի պատճառըԱննա Կարապետյանը և IFES-ի նախագահը քննարկել են ընտրական և հակակոռուպցիոն բարեփոխումները ՀայաստանումՖրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողության շրջանակներում կայացել է պաշտոնական ընդունելությունՀայաստանի Հանրապետությունում երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազում. ՎարդապետյանԱյսօր Պարի միջազգային օրն էԹրամփ-Մելանիա զույգի բաց լարվածություն՝ տեսախցիկների առաջ (տեսանյութ)
Ամենադիտված