Երևանի նախկին փոխքաղաքապետին մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին և քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ընկերության նախկին տնօրեն Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից։
Նիկոյանին ու Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել նույն քրգործի շրջանակներում։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու մասին։
ՀՔԾ-ից հայտնել են, որ առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կհայտնեն մեղադրանքների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)