Երևանի նախկին փոխքաղաքապետը և քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ընկերության նախկին տնօրենը չեն կալանավորվի. ՀՔԾ
ԻրավունքԵրևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը և քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ընկերության նախկին տնօրեն Գևորգ Հակոբյանը չեն կալանավորվի. դատարանը մերժել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Վերջինս հավելեց նաև, որ Նիկոյանին և Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերով։
Թե ինչու է դատարանը մերժել ՀՔԾ քննիչի միջնորդությունը, կհայտնենք ավելի ուշ:
Արփինե Հակոբյան