Նշենք, որ դատական նիստին չէին ներկայացել գործով մեղադրյալներ Սերժ Սարգսյանը եւ Գեւորգ Հարությունյանը։
Նիստի ժամանակ նախագահող դատավոր Վահե Միսակյանն ընթերցեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դիմումը։
«Ինքնազգացողության վաթտարացմամբ պայմանավորված թագավարակով վարակված լինելու որոշակի կասկածներ ունենալու պատճառով այսօր «Նաիրի» բկ-ում հանձնել եմ թեստ, որի պատասխանը դեռեւս չեմ ստացել։ Խնդրում են սույն գործով դատական նիստը հետաձգել եւ նշանակել այլ օր»,- ասվում էր դիմումում։
Դատավարության կողմերը չառարկեցին նիստը հետաձգելու հետ կապված միջնորդությունը։
Դատարանն անհարգելի համարեց դատական նիստին Սերժ Սարգսյանի բացակայությունը։
Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 3-ին։