Ձերբակալվել է Ռուսաստանում Ադրբեջանի համայնքի ղեկավարը՝ կաշառքի միջնորդության գործով «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ին Թրամփը թույլատրել է 90 օրում մինչև 300 հազար տոննա տավարի միս ներմուծել՝ գները նվազեցնելու նպատակով Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 9 վագոն ցորեն և 1 վագոն պրոպան Սրով զինված 18-ամյա երիտասարդը հարձակվել է դպրոցի աշակերտների մարդկանց վրա․ կա զոհ և 3 վիրավոր Արտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում. արագիլը դիպչել է էլեկտրալարերին, ինչից կրակ է բռնկվել Ճամբարակի դեպքին զինվորների միջև ծեծկռտուք չի նախորդել, նրանք հակագազերով չեն վազել. ՊՆ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Ղազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ Կուրուլթայ «Երանի՛ այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է». Գարեգին Բ-ի շնորհակալական ուղերձը Իրանը պնդում է՝ ԱՄՆ-ն ավիակիրները հեռու է պահում իր ափերից՝ հրթիռների ու ԱԹՍ-ների պատճառով Ծաղկի ջերմոցների վնասների մասին Էկոնոմիկայի նախարարությունը ինչու՞ տվյալներ չունի 

Հայտնի է Ռոբերտ Նազարյանի ձերբակալության պատճառը․ նախաքննությունը շարունակվում է

Իրավունք

Նկատի ունենալով Ռոբերտ Նազարյանի ձերբակալության մասին լրատվամիջոցներով տարատեսակ ոչ հավաստի լուրերի տարածումը, ինչպես նաև կարևորելով հանրության` իրազեկված լինելու իրավունքը, տեղեկացնում ենք, որ 2003-2018 թվականների ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ. Նազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, որով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռ. Նազարյանը առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Մասնավորապես՝ Ռ. Նազարյանը, 2011 թվականի սեպտեմբերի 16-ին ստանալով ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով, սակայն փաստացի ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով ընդունված՝ «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» ՀՀ կառավարության  որոշումը, առանց առաջարկվող փոփոխության շուրջ մասնագիտական պատշաճ ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, անտեսելով ՀՀ-ում առկա ջրային ռեսուրսների հնարավորություններն ու դրա արդյունքում հիդրոէլեկտրակայանների կառուցման վիճակագրությունը՝ հանձնաժողովի իրավասու վարչության միջոցով մշակել է համապատասխան որոշման նախագիծ, որով նախատեսվել է բնական ջրահոսքերի, ոռոգման համակարգերի և խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 Մվտ տեղակայված հզորության փոխարեն առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությունը:

Այնուհետև, Ռ. Նազարյանը հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի նիստում հանձնաժողովի անդամների հետ մասնակցել է կոլեգիալ կազմով վերը նշված որոշման ընդունմանը, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանի սակագները մինչ այդ կիրառվող մեթոդիկայի փոխարեն կիրառվել են փոքր ՀԷԿ-երի համար նախատեսված մեթոդիկայի համաձայն: Արդյունքում ՀՀ-ի տարածքում 10-30 Մվտ հզորության նոր հիդրոէլեկտրակայաններ չեն կառուցվել, իսկ հիշյալ միջակայքում գործող, խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ տեղակայված հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանը, առանց հիմնավորման, ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում՝ օգտվելով հիշյալ տեսակի կայանների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավել բարձր և կայուն սակագներով էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորությունից:

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների վերոհիշյալ գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով նախաքննությունը  շարունակվում է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձերբակալվել է Ռուսաստանում Ադրբեջանի համայնքի ղեկավարը՝ կաշառքի միջնորդության գործով«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ինԹրամփը թույլատրել է 90 օրում մինչև 300 հազար տոննա տավարի միս ներմուծել՝ գները նվազեցնելու նպատակովՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 9 վագոն ցորեն և 1 վագոն պրոպանՍրով զինված 18-ամյա երիտասարդը հարձակվել է դպրոցի աշակերտների մարդկանց վրա․ կա զոհ և 3 վիրավորԱրտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում. արագիլը դիպչել է էլեկտրալարերին, ինչից կրակ է բռնկվելՃամբարակի դեպքին զինվորների միջև ծեծկռտուք չի նախորդել, նրանք հակագազերով չեն վազել. ՊՆՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ Կուրուլթայ«Երանի՛ այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է». Գարեգին Բ-ի շնորհակալական ուղերձըԻրանը պնդում է՝ ԱՄՆ-ն ավիակիրները հեռու է պահում իր ափերից՝ հրթիռների ու ԱԹՍ-ների պատճառով Ծաղկի ջերմոցների վնասների մասին Էկոնոմիկայի նախարարությունը ինչու՞ տվյալներ չունիՎերադարձվել է շուրջ 833 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց. Գլխավոր դատախազՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածել են «Բրովարի» լոգիստիկ կենտրոնին և «Նովայա Պոչտա»-ի խոշոր տեսակավորման համալիրինՄիլիարդներով սպառազինություն հանձնած իշխանությունը վառելիքի որակից, փամփուշտից է խոսում․ Աբրահամյան«Ի՞նչ պետք է անեմ՝ վերադառնամ ու մի քիչ էլ ռմբակոծե՞մ Իրանը». ԹրամփՀրշեջ-փրկարարները մարել են Ռանչպար բնակավայրում բռնկված հրդեհըՀայաստանում առաջիկա օրերին շոգ եղանակ է սպասվումՇվեյցարիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին«Պայքարը դեռ առջևում է». Ավետիք Չալաբյանը ազատության մեջ էՈւկրաինական անօդաչուները հարվածել են «Ozon»-ի լոգիստիկ կենտրոնին «Հրապարակ»․ Չորս երեխա էլ անհայր մնաց «Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ «Հրապարակ»․ Հակագազով պատժելը հին ու տարածված մեթոդ է Իշխանությանը խանգարող Ղազարյանի «չեզոքացման» ծրագիրը․ մանդատը՝ դատարանի որոշման տակ․ «Ժողովուրդ»ՀՀ Կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը․ իշխանական կաբինետում սպասում են վերանշանակումների․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան «Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ «Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»Ստեղծվել է աշխարհի ամենաարագ էլեկտրական դրոնը Էբոլան կարո՞ղ է հասնել Հայաստան․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկերը Օգոստոսի 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ Հաջողությունը կհետևի կենդանակերպի այս նշաններին ամբողջ ամսվա ընթացքում Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը. սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջման. Սուրենյանց Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ը Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ Սեյրան Օհանյանը երիտասարդներին ներկայացրել է բանակաշինության անցած ուղին ու առկա մարտահրավերները 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտՀատուկ ծառայությունների պաշտոնաթող գեներալն ինքնասպան է եղել Մոսկվայում այլանդակներ են անվանել Ուկրաինայի ղեկավարությանը Եփել, տապակե՞լ, թե՞ խորովել․ մասնագետը բացատրել է՝ ինչպես է պատրաստման եղանակը փոխում սննդի կալորիականությունըՍա ընտանեկան բռնության տեսակ է․ հորդորում եմ Աննա Հակոբյանին հետևողական լինել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ձերբակալվել է 7 անձ Ֆինանսական հաջողությունը շատ մոտ է. օգոստոսի վերջին կենդանակերպի որոշ նշաններ փող կունենան Բրազիլիայի նախագահը Թրամփին ասել է, որ նոր մաքսատուրքերը անհիմն են Ուկրաինան հայտնել է, որ ՌԴ-ի՝ առևտրի կենտրոնին հասցրած երկու հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներՍթիվ Ջոբսի՝ Apple վերադառնալու ճանապարհին կարող էր առանցքային դեր ունենալ ԱՄՆ հետախուզության գաղտնի պայմանագիրըՀայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
Ամենադիտված