ՀՔԾ-ին կոչ ենք անում մնալ հստակ, ոչ թե մանիպուլյատիվ տեղեկատվություն տրամադրելու սահմանում
ԻրավունքՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել․
«Անդրադառնալով հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվան անհարկի շահարկմանը, հարկ ենք համարում շեշտել, որ հասկանում ենք Ծառայության ձգտումները news-երն ավելի top ներկայացնելու առումով, սակայն կոչ ենք անում մնալ հանրությանը հստակ, այլ ոչ թե մանիպուլյատիվ տեղեկատվություն տրամադրելու սահմաններում», - ասված է հայտարարության մեջ: