Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնողներին բերման ենթարկելու ահազանգով ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ
ԻրավունքԱմուլսարի հանքի շահագործման դեմ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգի և սոցիալական մեդիայի մշտադիտարկման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։
«Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց, այդ թվում բերման ենթարկված իրավապաշտպանների հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները»,- ասված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ։