Ալկոհոլային թունավորման գործով երկու մեղադրյալները կալանավորվել են
ԻրավունքԱլկոհոլային թունավորման գործով մեղադրյալներ, արմավիրցի Արշակ Արշակյանն ու արարատցի Ավետիք Վարդանյանը 2 ամսով կալանավորվել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արշակ Արշակյանի փաստաբան Արթուր Պողոսյանը` հավելելով, որ իր պաշտպանյալի որոշումը դատարանը այսօր է կայացրել, իսկ Ավետիք Վարդանյանի կալանքի որոշումը երեկ է հրապարակվել:
Նշենք, որ գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը սպիրտ էր գնել արմավիրցի Արշակ Արշակյանից, վերջինս էլ սպիրտը ձեռք էր բերել արարատցի Ավետիք Վարդանյանից: Գործով դեռ չի պարզվել, թե սպիրտը Վարդանյանը ումից էր ձեռք բերել: