«Դուք ամեն ինչ անում եք, որ երեխեքը թերուս մեծանա՞ն»
Բլոգոսֆերա
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Չեմ հասկանում, դուք ամեն ինչ անում եք, որ երեխեքը թերուս մեծանա՞ն: «Պարապողների» բիզնե՞ս եք դրել, որ գիտակցված քանդում եք դպրոցական կրթությունը: Դասերը սկսում են սեպտեմբերի 15-ին, շաբաթական ընդամենը 3 օր.... իսկ նոյեմբերին` երկու շաբաթով արձակուրդ: Երեխեքը ե՞րբ են դաս անելու, ե՞րբ են ինչ որ բան սովորելու: Քանի ծնող կա՞, որ 10-րդ դասարանցի երեխուն կարող է ֆիզիկա, քիմիա կամ հանրահաշիվ սովորեցնի կամ քանի՞ երեխա կա, որ ինքնուրույն կարող է սովորել: Ախր սովորեցնելու համար միայն գիտելիք ունենալը քիչ է, պետք է նաև սովորեցնել իմանալ: Մարդիկ գնում տարիներով սովորում են, որ մանկավարժ դառնան, տարիներով փորձ են ձեռք բերում, որ կարողանան երեխեքին բան սովորեցնել: Հո՞ բոլորը սովորեցնելու գիտելիք ու հմտություն չունեն: Աշխատող ծնողների մասին մտածե՞լ եք: Ու՞մ մոտ երեխաները պետք է մնան: Առանց այդ էլ երկիրը սլանում է դեպի «հպարտ աղքատություն», մարդիկ գործից դուրս գան, որ երեխեքի հետ դա՞ս անեն: Էս ի՜նչ զուլում էր, այ մարդ»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)