Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելու Քանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համար Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասին Շաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ Հայաստանում Հոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱ ՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակել Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն 86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են» Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում 

«Վահագն Աբգարյանը փորձադաշտ չէ․ ո՞վ պետք է պատասխան տա 2.5 տարվա համար»

Իրավունք

Նորմալ է, որ որևէ դատավոր չի ցանկանում քննել Վահագն Աբգարյանի շինծու գործը, որը սարքելու համար կատարվել են բազում հանցագործություններ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։  Նշենք, որ Վահագն Աբգարյանի դեմ հարուցված քրեական գործից արդեն երկրորդ դատավորն է հրաժարվում՝ հայտնելով ինքնաբացարկ:

Նա անդրադարձավ առաջին դատավորի ինքնաբացարկին, և նշեց, որ Սուսաննա Գզոգյանը դիտավորյալ է քնեցրել այս գործը. «Մոտ օրերս մենք պետք է դիմենք, որ Սուսաննա Գզոգյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցվեն: 821 օր վերջինս չարչարեց այս գործը, քնեցրեց, ոչինչ չարեց՝ մարդուն պահելով կալանքի տակ: Այստեղ երևում է Գզոգյանի անկարողությունը, իրավական անձեռնհասությունը, գործը դիտավորյալ քնեցրել է, որովհետև չունի նման գործ քննելու հմտություններ, միայն քրեական օրենսգիրքը անգիր անելն ու սերտելը դեռ բավարար չէ  դատավոր դառնալու և մարդկային ճակատագրեր կանխորոշելու համար: Ես կարծում եմ, որ ինքը և իր դատախազությունը  հետապնդել էր մի նպատակ. որքան հնարավոր է այս գործը ձգձգել և որքան հնարավոր է երկար Աբգարյանին պահել հասարակությունից մեկուսացած»,- նշեց Մարինա Պողոսյանը:

Իրավապաշտպանը, հաստատելով Վահագն Աբգարյանի դեմ հարուցված քրեական գործի 2-րդ դատավորի հայտարարությունը, այն է, որ Վահագն Աբգարյանի հետ ունի ոչ բարիադրացիական, պրոբլեմատիկ հարաբերություններ, նշեց մի հանգամանք, որը հետաքրքրել էր իրենց. «Այստեղ շատ ավելի լուրջ խնդիր կա. Սուրեն Բաղդասարյանի որդին ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել մեկ օրվա տարբերությամբ: Գործը տրվել է դատավորին և տղան նշանակվել է դատախազի տեղակալ: Իմանալով ՀՀ դատաԽազ Արթուր Դավթյանի ունեցած թշնամական մոլուցքի մասին ուղղված դեպի Վահագն Աբգարյանը՝ բացատրված է Ալավերդիում իր տնտեսական շահերով և Վահագ Հարությունյանի վերջինիս ընկերը լինելով: Ըստ էության՝ այս կեղծ գործը նրա կողմից է սարքված եղել՝ Վահագն Ավդալյանին իզոլացնելու համար: Հիմա պետք է հասկանալ՝ ինչ կապ կար, որ որդին նշանակվում է ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ և հայրը նիստերի գործը վարույթ է ընդունում»,- պարզաբանեց նա։

Վահագն Աբգարյանի ներկայացուցիչն այն կարծիքին է, որ Սուրեն Բաղդասարյանը ինքնաբացարկ դեռ շատ ավելի վաղ պետք է ներկայացներ. «Այստեղ մեկ կարևոր խնդիր էլ կա. գլխավոր դատախազի վերաբերմունքը Վահագն Աբգարյանի վերաբերյալ մենք շատ լավ գիտենք, բայց հիմա պարզվում է, որ վերջինիս տեղակալ Գևորգ Բաղդասարյանը ևս թշնամական վերաբերմունք ունի, ինչպես որ նշում է իր հայրը: Իսկ մյուս տեղակալ Արսեն Մարտիրոսյանը, որը եղել է Լոռու դատախազ, ակնհայտ, ժողովրդի լեզվով ասած, ընկած է եղել Վահագնի հետևից, ընդհուպ նույնիսկ Վահագնին կալանավորելու վերաբերյալ հիմա ինքն է սկսել որոշումներ կայացնել»,- ընդգծեց Մարինա Պողոսյանը: 

Ըստ իրավապաշտպանի՝ սա նորանշանակ դատավոր Անդրանիկ  Սիմոնյանի քրեական առաջին գործերից է լինելու, որի հաջողելու դեպքում նա կկայանա որպես դատավոր․ «Անդրանիկ Սիմոնյանը մնացած դատավորների պես ևս կարող է չդիմանալ դատախազության համակարգի ճնշմանը։ Շատ հնարավոր է, որ երիտասարդ դատավորը մյուս կողմից էլ որևէ կախվածություն չունենա դատախազությունից, որովհետև դժվար թե Արթուր Դավթյանի հետ հասցրած լինի  նույն լափամանից օգտվել: Այստեղ ևս մեկ կարևոր հանգամանք կա, նորանշանակ դատավորը աշխատել է դատախազության համակարգում դեռ 2 տարի առաջ, աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, իսկ այդ ժամանակ Երևան քաղաքի դատախազ է եղել Սուրեն Բաղդասարյանի՝ ինքնաբացարկ հայտնած և Վահագն Աբգարյանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող դատախազի որդի Գևորգ Բաղդասարյանը, որը անմիջական ղեկավարն է եղել նորանշանակ դատավորի: Հիմա պետք է հասկանանք, արդյոք այս անմիջական ղեկավարը ինչ-որ ձևով կկարողանա որոշակի ճնշում գործադրել ՝ ելնելով իրենց ընտանիքի և Վահագն Աբգարյանի վատ հարաբերություններից: Մեզ համար, իհարկե, նախընտրելի կլիներ, որ լիներ դատավոր, որը դատախազությունում չի աշխատել և չի հարաբերվել դատախազական համակարգի հետ, որպեսզի բացառեինք ցանկացած տիպի ճնշումները» ,- ասաց նա:

«Վահագն Աբգարյանը փորձադաշտ չէ, որ տարբեր դատավորներ իրար փոխանցելով գործը նորից են երկարացնում նրա կալանքի տակ մնալու ժամկետի հաշվին: Հիմա մենք  անգամ որևէ միջնորդություն անելուց ենք զրկված, որովհետև  նույնիսկ դատական նիստեր չեն նշանակվում, իսկ ամեն մի ավել օր մարդու համար, որը կալանավայրում է, սպանության փորձի ենթարկելու համազոր մի բան է:  Մենք  նորանշանակ դատավորին պետք է հորդորենք, որ եթե այս գործը ինքը ի զորու չէ գլուխ բերել, ի սկզբանե հրաժարվի դրանից և Վահագն Աբգարյանի կյանքից այլևս որևէ օր չխլի։ Ես կարծում եմ՝ որևէ դատավոր նույնիսկ ինքնակամ չէր էլ ուզենա այլևս այս գործով զբաղվեր, որովհետև, ի վերջո, մեկը պե՞տք է պատասխան տա՝ ինչու է մարդը անիմաստ և անհիմն 2.5 տարի գտնվում կալանքի տակ» ,- եզրափակեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը: 

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր ՀայրիկյանԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել ԻրանինՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.amԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել ԻրանինՄեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերըԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
Ամենադիտված