Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ գործի վարույթը կարճելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց
ԻրավունքՀՀ վերաքննիչ դատարանում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու որոշման դեմ Դատախազության բողոքի քննությունն աշխատանքային ժամի ավարտվելու պատճառով հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 1-ին։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին դատավոր Դավիթ Բալայանը հանցակազմի բացակայության հիմքով որոշել էր Գրիգորյանի եւ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ գործի վարույթը կարճել:
Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով։ Կեղծիքին օժանդակելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին: