Թուրքիան կոչ է անում ակտիվացնել բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության շուրջ
Տարածաշրջան
Այսօր, Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների ֆորումում, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իր ելույթում նշել է, որ Թուրքիան իր ափսոսանքն է հայտնում ԵԱՀԿ անդամ երկրներում տարածաշրջանային հակամարտությունների ձգձգման համար։
«ԵԱՀԿ անդամ երկրներում շարունակվող հակամարտությունները, ցավոք սրտի, վնասում են կազմակերպության արդյունավետ աշխատանքին և նվազեցնում կազմակերպության հանդեպ վստահությունը։ Ահա, թե ինչու մենք աջակցում ենք կազմակերպության կողմից տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման առաջ քաշած փաթեթը», - ասել է Դավութօղլուն:
Ըստ նրա՝ Թուրքիան հավատարիմ է մնում հակամարտությունները տարածքային ամբողջականության և սուվերենության հիման վրա լուծելու իր սկզբունքներին։
«Ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ բանակցությունները չեն տվել երկար սպասված արդյունքները։ Հետևաբար՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտիվացնի իր աշխատանքները», - ասել է թուրք նախարարը։
Հաղորդում է "Regnum" լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում