Ժամանակավորապես արգելք է սահմանվել բենզինի և կերոսինի արտահանման վրա. Պուտին Ուկրաինայում մահացած են գտել Ուկրաինայի ԶՈւ 154-րդ մեխանիզացված բրիգադի հրամանատար Վլադիմիր Կոնոննիկովին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ին Տասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին Ինչ վտանգ է պարունակում լողափում ձմերուկ և սեխ ուտելը Թամարա Գևորգյանի խորհրդավոր գրառումը հետաքրքրել է հետևորդներին Եվրոպայում հազարից ավելի մարդ է մահացել շոգի պատճառով․ ԱՀԿ Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար. Ժամանակավոր կարգավիճակ ունեցող միգրանտները պետք է օրինականացվեն կամ վերադառնան հայրենիք Իրաքում պատրաստ են ընդունել Իրանի և Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների միջև հանդիպումները Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել է 

Մաթեմատիկայի չափորոշչի նախագծում էլ կնոջ ցիկլի մասին վերջնարդյունք չկա. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Բլոգոսֆերա

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Այսօր լուրերից իմացա, որ հանրակրթության չափորոշիչների քննարկում է տեղի ունեցել, որ որոշ լրատվամիջոցներ նույնիսկ կոնֆերանս էին անվանել, սկզբում փորձեցի հասկանալ՝ ինչ կոնֆերանս է, արդյոք նախարարությունը հրավիրված է եղել, հետո, երբ տեսանյութը տեսա, հասկացա, որ հրավեր երևի չէր էլ ենթադրվում, հակառակ պարագայում, եթե նախարարությունը մասնակցեր, հնչած ապատեղեկատվության շքերթը սկզբից ևեթ կընդհատվեր և նախաձեռնողները կհայտնվեին, մեղմ ասած, վատ վիճակում։
     Զեկուցողներից մեկը կրթության նախկին փոխնախարարն էր, ով բողոքում էր, որ անկախության երեսուն տարիներին պետությունը չի ձևավորել դպրոցից իր պահանջը. հարգելի նախկին փոխնախարարն ինչո՞վ էր զբաղված իր վեց կամ ավելի պաշտոնավարման տարիներին, եթե այդ խնդիրը կարևոր էր համարում։ Եթե փորձեք հասկանալ՝ ինչով էր զբաղված, ապա առավել հետաքրքրական տեղեկություններ կգտնեք, որ նախկին փոխնախարարը և կրթության նախարարությունը իր տարիներին շատ տարբեր մշակումներով էին զբաղված։ Այդ տարիների համար, ասենք, կարդում ենք. «Փորձագետների խումբը, շարունակելով աշխատանքը, մշակել է մշակութաբանություն, հոգեբանություն, մանկավարժություն, մանկավարժության պատմություն, հայ ազգագրություն մասնագիտություններում գենդերային գիտելիքների ինտեգրման պետական կրթական չափորոշիչների նախագծերը: Մշակվել են երրորդ մակարդակի կրթական չափորոշիչներ հատուկ գենդերային դասընթացների համար` «Գենդերը և տնտեսագիտությունը», «Պատմության գենդերային դիսկուրս», «Գենդերը և մարդու իրավունքները»: Չափորոշիչների մշակմանը փորձագետների խմբի կազմում իրենց մասնակցությունն են բերել ՀՀ կրթության և գիտության փոխնախարարներ Արա Ավետիսյանը և Աիդա Թոփուզյանը»:
     Փաստորեն, սրանից դեռևս տասնվեց-տասնյոթ տարի առաջ մի նախադասության մեջ մի քանի անգամ գենդեր բառը գործածելը, անգամ դասընթացի և չափորոշչի անվան մեջ, ազգադավություն չէր, գենդերային գիտելիքների ինտեգրումը մեր գիտելիքների մեջ հայրենասիրության ուղիղ դրսևորում էր։
     Մյուս զեկուցողը ջանասիրաբար պայքարում է գոյություն չունեցող դպրոցական առարկաների դեմ, ինչպես սեռական դաստիարակությունը՝ խտացնելով հաջորդ մեծ ու դատարկ առասպելը, թե սեռական բառը կործանելու է մեր կրթությունը։ Թերևս մեր «կոնֆերանսի» մտատանջվող մասնակիցներն ու այլ քաղաքացիները չեն կարդացել, օրինակ, 2013-ին հաստատված և այդ ժամանակում դպրոցներում ուսուցանվող «Կյանքի հմտություններ» առարկայի ծրագիրը, որում, օ՜ սարսափ, երկրորդ դասարանի երեխային ուսուցանման նպատակն էր՝ Սեփական մարմինը, զգայարանները, և հույզերը ճանաչելու միջոցով խորանում են ինքնաճանաչումը, մյուսներին ճանաչելը, միմյանց հասկանալն ու ապրումակցումը:
     Իսկ չորրորդ դասարանի երեխային ուղիղ կերպով սեռային խնդիրների թեման էին ուսուցանում վեց ժամով.
     «Թեմայում ներկայացվում են սեռային դերերը և հարաբերությունները: Վեր են հանվում հասարակական կյանքում արմատացած սեռային կարծրատիպերը, կանխակալ կարծիքները և դրանց պատճառները: Նպատակն է՝ սեռերի միջև ձևավորել փոխադարձ հարգանք, փոխըմբռնում և փոխաջակից հարաբերություններ: Թեման արծարծում է սեռերի իրավահավասարության գաղափարը, ձևավորում է սեռային խտրականությունը բացառող վերաբերմունք: Օգնում է գիտակցել, որ անձնային որակները պայմանավորված չեն սեռով»։
     Դրանից հետո ստուգողական կրակոց էին արձակում՝ ևս վեց ժամ խտրականության մասին խոսելով.
     «Թեման հնարավորություն է տալիս գիտակցել աշխարհում առկա բազմազանությունը՝ այն ընկալելով որպես հարստություն, առավելություն: Օգնում է հասկանալ, որ այդ բազմազանությունը և տարբերությունները չպետք է խտրականության, օտարման պատճառ դառնան: Թեմայում ընդգրկված տարբեր իրավիճակային վարժությունները երեխաներին օգնում են հասկանալ, թե ինչ է զգում մեծամասնության կողմից պիտակավորված, օտարված, մեկուսացված մարդը, ինչ հետևանքներ կարող են ունենալ խտրականությունը, կողմնակալությունը: Գիտակցել կարծրատիպերի և նախապաշարումների առաջացման պատճառները, հասկանալ ոչ բավարար տեղեկությունների հիման վրա եզրահանգումներ անելու և վերաբերմունք ձևավորելու վտանգը»:
     Բայց, իհարկե, նրանք սրանով միայն նպաստում էին հայեցիությանը։
     Այս ամենը բավարար չէ, 8-րդ դասարանում ուսուցանում էին. «Թեմայում առանձին անդրադարձ կա ՄԻԱՎ վարակին և դրա տարածման ուղիներին, ինչը կօգնի, որ աշակերտները փարատեն անհարկի մտավախությունները, պատկերացում ունենան այդ վարակից իրենց պաշտպանելու միջոցների մասին և կխթանի համապատասխան հմտությունների ձևավորումը»:
     Փաստորեն, 8-րդ դասարանում ձևավորում էին հմտություններ՝ ՄԻԱՎ-ից խուսափելու։ Գանք և հարցնենք նախկին կրթության նախարար-փոխնախարարին՝ ի՞նչ հմտություններ են պետք ՄԻԱՎ-ից խուսափելու համար 8-րդ դասարանում և ինչպե՞ս էին դրանք օգտագործվելու։
     Առաջարկում եմ կրթության նախկին պատասխանատուներին՝ ամեն կերպ զերծ մնալ կրթության մասին խոսելուց, դուք էնպիսի ժառանգություն եք թողել, որ լռելն ամենաճիշտ որոշումը կլինի։
     Մնացած բոլոր մեր քաղաքացիներին հորդորում եմ՝ կարդալ այն, ինչ կարևոր են համարում ու ձևավորել սեփական կարծիք, որը զերծ կլինի սակավագիտության մեջ փորձագիտացողների վայ-վերլուծություններից։
     Հա, մաթեմատիկայի չափորոշչի նախագծում էլ կնոջ ցիկլի մասին վերջնարդյունք չկա, ուշադիր կարդացեք»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ժամանակավորապես արգելք է սահմանվել բենզինի և կերոսինի արտահանման վրա. Պուտին Ուկրաինայում մահացած են գտել Ուկրաինայի ԶՈւ 154-րդ մեխանիզացված բրիգադի հրամանատար Վլադիմիր Կոնոննիկովին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ին Տասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին Ինչ վտանգ է պարունակում լողափում ձմերուկ և սեխ ուտելը Թամարա Գևորգյանի խորհրդավոր գրառումը հետաքրքրել է հետևորդներին Եվրոպայում հազարից ավելի մարդ է մահացել շոգի պատճառով․ ԱՀԿ Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար. Ժամանակավոր կարգավիճակ ունեցող միգրանտները պետք է օրինականացվեն կամ վերադառնան հայրենիք Իրաքում պատրաստ են ընդունել Իրանի և Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների միջև հանդիպումները Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով Վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել է Հինգ ըմպելիքներ, որոնք նպաստում են երկարակեցությանը Սթարմերը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. The Observer Ինչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներից ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը կգլխավորեն Լավրովն ու Սոբյանինը Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը Saudi Aramco ընկերության ուղղաթիռը կործանվել է Ռաս Թանուրայի շրջանում․ զոհվել է 14 մարդ Բժիշկը բացահայտել է, թե ինչու է սուրճը գիրացնում Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները․ Մոջթաբա Խամենեի Վաշինգտոնից ճնշում կա, բայց փակ հանդիպումներում դիրքորոշումն այլ է․ «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ. ԿԸՀ նախագահի տեղակալ Փրկարարները Վենեսուելայում երկրաշարժերից հետո փլատակների տակից անվնաս դուրս են բերել երկու 11-ամյա տղաների Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին Մատչելի և քաղցր միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է քաղցկեղից և շաքարախտից Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ Լույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ) Լեհաստանի պաշտպանության նախարար. Երկրում ԱՄՆ-ի մշտական ռազմական բազայի շուրջ բանակցություններն անցնում են հաջորդ փուլ Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն Թուրքիան և Ադրբեջանը փախլավան ցանկանում են ներկայացնել որպես սեփական մշակութային ժառանգություն Բենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններ ԵՄ-ն նախատեսում է խստացնել ժամանակավոր պաշտպանության տրամադրման կանոնները Ուկրաինայից ժամանող զորակոչային տարիքի անձանց համար ԱՄՆ-ն փնտրում է հրթիռների արագ և էժան արտադրության լուծումներ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Արարատի մարզում «Changan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Եվրամիությունը 5 մլն եվրո է մոբիլիզացրել՝ Վենեսուելայում երկրաշարժից տուժածներին արտակարգ օգնություն ցուցաբերելու համար Հուզիչ հանդիպում օդանավակայանում․ այսպես է Արտաշ Ասատրյանի ընտանիքը դիմավորել նրա դստերը (Լուսանկարներ)Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան (տեսանյութ) Նոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը Քսանմեկամյա ֆուտբոլիստին սպանել են թեժ լեզվակռվից հետո Երևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է Ավիավթար՝ Ֆրանսիայում․ կան տասնյակից ավելի զոհեր ՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկությունները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակ՝ քննարկելու էներգետիկ անվտանգության և համագործակցության հնարավոր ուղղությունները ՍԴ ինստիտուտը պետք է հարգել՝ անկախ բովանդակությունից. ՔՊ-ից նաև դրանով ենք տարբերվում․ Վարդևանյան Իրանի հարվածները միլիարդավոր դոլարների վնաս են հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Ամենադիտված