Կրակել են Հարավային Օսիայի գլխավոր դատախազի տան վրա
Տարածաշրջան
Դեկտեմբերի 6-ի գիշերը Ցխինվալում անհայտ անձինք կրակել են Հարավային Օսիայի գլխավոր դատախազի բնակարանի ուղղությամբ։ Այս մասին հաղորդել է գլխավոր դատախազ Թեյմուրազ Խուղաևը։ Ըստ նրա՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 5։00–ի կողմերը։ Տուժածներ չկան։ Գլխավոր դատախազի թիկնապահներից մեկը Ռիա Նովոստի լրատվականի թղթակցին հայտնել է, որ կրակոցները եղել են կողքի բնակարանի անկյունից։
Գլխավոր դատախազի տեղակալը հայտարարել է, որ այս դեպքը կապում է նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոևայի կողմից ընտրությունների արդյունքները բողոքարկելու և դատարանում այսօր գործը քննելու հետ։ Հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում