Ախալքալակում ընտրական հանձնաժողովի անդամները ծեծել են նույն հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մարանգոզյանին
Տարածաշրջան
Ախալքալակի շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահին ծեծել են այդ նույն հանձնաժողովի անդամները. հաղորդում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Ըստ ԿԸՀ–ի՝ սեպտեմբերի 3-ին հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մարանգոզյանը ընտրական հանձնաժողովի շենքում ծեծի են ենթարկել նույն հանձնաժողովի անդամներ Մեդեա Նեպարիձեն, Նինո Փխակաձեն, Բիձինիա Իվանիշվիլին և «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Բեժան Գունավան:
ԿԸՀ -ն դատապարտում է այս փաստը և փոխադարձ հարգանքի, զսպվածության կոչ է անում հանձնաժողովի բոլոր անդամներին. հաղորդում է Грузия Online-ը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան