Վրաստանի իրականացրած բարեփոխումները մոտեցրել են նրան ՆԱՏՕ –ին. Ռասմուսեն
Տարածաշրջան
Վրաստանը հասել է հաջողությունների իրականացված բարեփոխումների հետևանքով, ինչը մոտեցրել է նրան ՆԱՏՕ-ին. այսպես հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Միխայիլ Սահակաշվիլու հետ սեպտեմբերի 6-ին Թբիլիսիում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ. հաղորդում է newsgeorgia.ru-ն։
Ռասմուսենը ժամանել է Թբիլիսի հինգշաբթի օրը և մտադիր է մասնակցել Վրաստանի՝ արտերկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ավանդական հանդիպմանը։
«Դուք ամուր կանգնած եք բարեփոխումների ճանապարհին և արձանագրել եք զգալի առաջընթաց: Սա էլ ավելի է մոտեցրել ձեզ ՆԱՏՕ-ին», - ասել է Ռասմուսենը։ Ըստ նրա՝ 2008 թվականի Բուխարեստի գագաթաժողովին կայացրած այն որոշումը, որի համաձայն Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մնում է ուժի մեջ:
«Չիկագոյի գագաթաժողովին մենք հստակ հայտարարել ենք, որ հավատարիմ ենք մնում այդ որոշմանը: Մենք ողջունում ենք Վրաստանի առաջընթացը և ՆԱՏՕ-ի դուռը բաց է այն երկրների համար, որոնք պատրաստ են շարունակել բարեփոխումները», - ասել է Ռասմուսենը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան