ԱՄՆ-ն դատապարտում է Կովկասում լարվածությունը մեծացնող ցանկացած գործողություն. Պետդեպարտամենտ
Տարածաշրջան
ԱՄՆ-ն կշարունակի պահպանել հարաբերություններ Հայաստանի և Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և լարվածության նվազեցան գործում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը՝ Պատրիկ Վենթրելը սեպտեմբերի 6-ին կայացած ճեպազրույցի ընթացքում։
«Մենք իսկապես դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը հանգեցնում է տարածաշրջանում լարվածության աճին, և հենց այդ պատճառով մենք այսքան խորը հիասթափված ենք Հունգարիայի՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման պատճառով», - ասել է Վենթրելը։ Նա նաև տեղեկացրել է, որ Պետդեպարտամենտը շփումների մեջ է Ադրբեջանի, Հայաստանի և Հունգարիայի հետ՝ ինչպես դեսպանատների մակարդակով, այնպես էլ այլ ուղիներով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան