Գրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամը NVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուին Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ 14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողին Կիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր Սահմանադրությանը Մինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծել Լոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան «Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում Երկիր Գերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունը Ռուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել 58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի» Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներից 

«Երդվենք, որ զոհվել չկա, պիտի գնանք տուն». այս խոսքերից րոպեներ անց Ժորան զոհվել է. շուտով կծնվի հերոսի առաջնեկը

Հասարակություն

27-ամյա Ժորա Դալլաքյանը պայմանագրային զինծառայող էր: Պատերազմի օրերին կռվել է Քարվաճառում, որից հետո՝ Շուշիում:

«Ճամբարակի դիրքերն էր պահում, պատերազմի օրերին տեղափոխեցին Քարվաճառ, հետո՝ Վարդենիս: Նոյեմբերի 6-ին տուն եկավ, նույն գիշերը տեղափոխեցին Շուշի»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է Ժորայի հայրը՝ Սողոմոն Դալլաքյանը:

Ժորայի եղբայրը՝ Սարոն, պատերազմի օրերին ևս առաջնագծում էր, երկու եղբայր միասին են կռվել Շուշիում:

«Շուշիում թեժ մարտեր էին, Ժորան ասում էր՝ գնամ՝ վերջացնենք պատերազմը: Անկազմակերպ է եղել ամեն ինչ, կռվելիս էլ զորքը ցրված է եղել»,- ասում է Սողոմոնը:

Այդ օրերին Ժորան հազվադեպ էր զանգում, հարազատները նրա հետ վերջին անգամ խոսել են նոյեմբերի 8-ին: Թեև հերոսի եղբայրը ևս Շուշիում էր, սակայն այդ օրը միասին չեն եղել, Ժորայի վերջին զանգի ժամանակ առաջին ու միակ հարցը եղբորն է վերաբերվել. «Ասացի, որ Սարոն չի զանգել, ասաց՝ մեր տեղը լավ է, բայց Սարոյի համար եմ անհանգիստ»,- նշում է Ժորայի հայրը:

Հայրը հիշում է, որ Ժորայի զանգից հետո Սարոն է զանգել, եղբորից հարցրել, սակայն հետո երկու եղբայր կարողացել են կապ հաստատել միմյանց հետ:

«Սարո ջա՛ն, խոսելու հնարավորություն չկա, բայց լավ ենք, զգույշ եղի՛ր»,- ասել է Ժորան:

Թեև Ժորան չի սիրել երդվել, սակայն այդ օրը եղբորն ասել է. «Երդվենք, որ զոհվել չկա, պիտի հետ գնանք տուն...»: Զինակից ընկերները պատմել են, որ հեռախոսն անջատելուց մի քանի րոպե անց՝ մոտավորապես 16.30-ի սահմաններում, տանկով խփել են Ժորային. Ժորան ընկավ Շուշիում՝ հերոսի պես:

Ընկերները Ժորայի զոհվելու մասին լուրը եղբորից գաղտնի են պահել, Սարոն ընկերների զրույցից է հասկացել: Զոհվելուց երկու օր անց՝ նոյեմբերի 10-ին, Ժորայի դին փոխանցել են հարազատներին:

Ժորան վերջերս էր ամուսնացել, շուտով կծնվի առաջնեկը՝ Արմինեն:

Հայրն ասում է, որ Ժորան վստահ էր՝ այս պատերազմում հաղթելու ենք:

Ժորան սիրում էր երգել, նվագել, ու, թեև այլ մասնագիտություն ուներ՝ էլեկտրաեռակցող էր, սակայն չէր աշխատել այդ մասնագիտությամբ: Սերը դեպի զինվորական գործը ստիպել էր նրան պայմանագրային զինծառայող դառնալ:

Ժորայենց գյուղում՝ Գետիկում, հերոսին, որպես լավ ու բարի համբավ ունեցողի, բոլորը գիտեն:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա ԼոնդոնումԱՄՆ-ում 5,9 մլրդ դոլարի ակտիվներով բանկ է փակվելԴևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրըՊայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանԴուրովը iPhone-ի օգտատերերին զգուշացրել է հնացած iOS-ի պատճառով զանգվածային հաքերային հարձակումների վտանգի մասին
Ամենադիտված