«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային Հրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն է Երեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցում Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ» Ռուսական հարվածից Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 53-ի Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Իսրայելի ռազմական գործողությունները խորացրել են պառակտումը ԱՄՆ քաղաքական դաշտում ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի TRIPP-ի շրջանակում կստեղծվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման խմբեր․ ԱԳՄԱՆ Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները 

Շիկահողում կրակոցներ լսվում են օրվա տարբեր ժամերին. համայնքապետն ահազանգում է՝ հնարավոր է գյուղը դատարկվի

Հասարակություն

Շիկահողում կրակոցներ լսվում են օրվա տարբեր ժամերին, հիմնականում, ավելի ակտիվ է լինում գիշերը՝ 24։00-ից հետո: Կոնկրետ այս պահին կրակոցներ չկան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Կապան խոշորացված համայնքի Շիկահող գյուղի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը:

Թշնամու կողմից Կապան համայնքի գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինված ծառայողները մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից պարբերաբար՝ անկանոն կրակոցներ են արձակում։ Ղազարյանն ասում է, որ յուրաքանչյուր կրակոց խուճապ է առաջացնում, սակայն իրենք փորձում են հնարավորինս հանգիստ վերաբերվել:

«Միշտ չէ, որ դա ստացվում է և քանի որ պարբերաբար շարունակվում է՝ արդեն նորմալ չէ: Թշնամին այդկերպ փորձում է իր դիրքերն առաջ բերել, երևի մտածում է, որ, պարբերաբար կրակելով, մարդկանց մոտ խուճապ և վախ են առաջացնում, իրենք էլ ուզում են վախեցնել հայ սահմանապահներին, որպեսզի վերջիններս լքեն դիրքերը, ու մի քանի մետր էլ կարողանան կորզել մնացած տարածքներից»,- ընդգծեց Շիկահողի ղեկավարը:

Շիկահողի սահմանագիծը Ադրբեջանի հետ հստակ, մեկ գծով չի նշվել: Ադրբեջանական զորքերը՝ 1-5 կմ հեռավորության վրա տարբեր կետերում են տեղակայվել։ Հատվածներ կան, որ ընդհանրապես սահմանագիծ չունեն։

Ղազարյանը մտահոգված է՝ եթե այսպես շարունակվի՝ գյուղը կսկսի դատարկվել. «Այս հարցին վերջնական լուծում է պետք, մենք էլ պետք է վստահ լինենք, որ ամեն ինչ նորմալ է: Մենք թշնամուց մի քանի կիլոմետր ենք հեռու, բայց դա էլ իրավիճակը չի փրկում, քանի որ ունենք բազմազավակ ծնողներ, ովքեր գտնում են, որ իրենց երեխաների կյանքը վտանգված է: Եթե մենք մնում ենք և ցույց ենք տալիս, որ ամեն բան նորմալ է, փորձում ենք բնականոն կյանք վարել, բնականաբար, երեխաների շրջանում դա հնարավոր չէ, ծնողներին մեղադրելն էլ ճիշտ չէ, որովհետև վերջիններս իրենց երեխաների անվտանգության մասին են մտածում»:

Ներկայումս Շիկահողի ճանապարհի երկու հատվածում տեղակայվել են ռուս խաղաղապահներ, և բնակիչները նրանց աջակցությամբ են տեղաշարժվում, բայց երաշխիքներ չկան, որ այլ հատվածներում միջադեպեր չեն լինի։ Եթե թշնամին տեղակայվի ճամփեզրին՝ գյուղի բնակիչները Մեղրիով պետք է գան Կապան՝ 130 կմ-ով երկարացնելով ճանապարհը։

«Կառավարության ներկայացուցիչներն իրավիճակին ի՞նչ լուծում պետք է տան, սա մեծամասշտաբ խնդիր է, որին նրանք միջազգային լուծում պետք է տան: Դա մեզ հետ կապ չունի, մենք ներկայացնում ենք մեր խնդիրը, բայց դրան լուծում տալը մեզնից կախված չէ: Կառավարությունը պետք է աշխատանքներ տանի միջազգային մասշտաբներով, որպեսզի լուծվեն այս խնդիրները»,- եզրափակեց Ղազարյանը:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկայինԹրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրենՌուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինՀրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն էՊեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահԵրեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցումPress TV. Քեշմ կղզում պայթյուններ են տեղի ունեցելՃանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ»Ռուսական հարվածից Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 53-իՎերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերինԻսրայելի ռազմական գործողությունները խորացրել են պառակտումը ԱՄՆ քաղաքական դաշտումԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՊարագվայի նախկին նախագահ Պենյան տնային կալանքի տակ էTRIPP-ի շրջանակում կստեղծվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման խմբեր․ ԱԳՄԱՆԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարանՀամախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարար
Ամենադիտված