The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Գազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցել (տեսանյութ) Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդ Հյուսիսային Կարոլինայում 76-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հեծանվորդների․ մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը՝ տուժել Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Ոստիկանությունը Կրակովում մասսայական uպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք մшրմին Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի Մոսկվայի կենտրոնում հարյուրից ավելի մարդու են բերման ենթարկել. ոմանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար Science Advances. Սնդիկը, որով հին մայաները զարդարում էին տաճարները, կարող էր կործանել երկու հնագույն էկոհամակարգեր Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը 

«Հավաքների սահմանափակումն անօրինական էր». որքանով են խախտվել մարդկանց իրավունքները՝ արտակարգ և ռազմական դրության պայմաններում

Հասարակություն

Հավաքների ազատության իրավունքը և կարծիքի արտահայտման ազատության իրավունքը դասվում են մարդու հիմնարար իրավունքների շարքին: 

Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցելու որևէ հավաքի կամ խոչընդոտելու նրա մասնակցությունը։ Սակայն, հավաքների ազատությունը սահմափակվում է արտակարգ և ռազմական դրության ժամանակ։ Թե՛ արտակարգ, և թե՛ ռազմական դրության ժամանակ կազմակերպվում էին մի շարք բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ ցուցարարներին բերման էին ենթարկում, սակայն դա չէր խանգարում նրանց՝ շարունակելու իրենց պայքարը։ 2020 թվականի ընթացքում իրականացվել են հետևյալ հավաքները՝ ՌԴ մեկնել ցանկացողներ, բուհ չընդունված դիմորդներ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողներ, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ, դեսպանատների դիմաց Ադրբեջանին դատապարտելու կոչեր անող քաղաքացիներ, 17 կուսակցությունների ներկայացուցիչներ։ Թվարկվածներից առավել երկարատև են եղել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների և 17 կուսակցությունների ներկայացուցիչների կազմակերպած հավաքները։

«Հավաքների ազատությունը կարևոր ազատություններից մեկն է։ 2020 թվականի արտակարգ դրության ժամանակ հավաքների սահմանափակումը անհամաչափ և հաճախ նույնիսկ անօրինական էին, որովհետև հավաք համարվում է մեկից ավելի մարդկանց ներկայությունը և բողոքը նույն վայրում, իսկ այդ նույն ժամանակահատվածում մարդկանց բերման էին ենթարկում նույնիսկ միայնակ ակցիա իրականացնելու համար»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: 2020 հունիսի 12-ին, երբ երկրում հայտարարված էր արտակարգ դրություն և հավաքներ կազմակերպելու առումով դեռևս սահմանափակումներ չէին մտցվել, ոստիկանները ԱԺ-ի դիմացից միայնակ ակցիա իրականացնելու համար բերման ենթարկեցին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին։ Իրավապաշտպանի պահանջը մեկն էր՝ արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։ Վերջինիս բերման ենթարկեցին այն ժամանակ, երբ վերջինս ֆեյսբուքյան իր էջով ուղիղ հեռարձակում էր իրականացնում, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը մոտենում Մելիքյանին ու պահանջում դադարեցնել հավաքը։ Ի պատասխան` Ռուբեն Մելիքյանն ասում է, որ ինքը հավաք չի իրականացնում, հետևաբար, չի կարող այն դադարեցնել։ Ոստիկանը, այնուամենայնիվ, արձանագրում է, որ Մելիքյանը հրաժարվում է կատարել իր օրինական պահանջն ու վարչական ձերբակալում իրականացնում նրա նկատմամբ։

Իրավապաշտպանը արտակարգ դրության ժամանակ բերման է ենթարկվել երկու անգամ, սակայն վարչական տույժի չի ենթարկվել․ «Վարչական այդ ձերբակալումը բողոքարկվել և ոչ իրավաչափ է ճանաչվել, իսկ 2-րդը՝ սահմանված ժամկետներում նույնիսկ դատարան չմտավ, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկեին, սակայն այդ ժամանակ էլ ես հանդես էի գալիս ոչ որպես հավաքի մասնակից, այլ որպես իրավապաշտպան»,- մեզ հետ զրույցում նշեց Ռուբեն Մելիքյանը։

Հայաստանում սեպտեմբերի 27-ից կառավարության որոշմամբ հայտարարվեց ռազմական դրություն, որի ժամանակ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ ենթադրվեցին։ Ավետիք Իշխանյանը նկատում է, որ պատերազմի օրերին բազմաթիվ ցուցարարներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում տարբեր դեսպանատների դիմաց՝ դեսպաններից պահանջելով դատապարտել Արցախի դեմ պատերազմ սկսած Ադրբեջանին և Թուրքիային, և այդ հավաքներին որևէ միջամտություն չէր լինում․ «Ադրյո՞ք դա կազմակերպված էր իշխանությունների կողմից՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք ինչ նպատակ էին հետապնդում, սակայն փաստ է, որ հավաքների այդ արգելքը չէր գործում այդ օրերին հավաք իրականացնողների նկատմամբ։ Ոստիկանությունը սկսեց բռնի ուժ կիրառել և բերմալ ենթարկել նույեմբերի 10-ից ընդդիմադիր ուժերի կազմակերպած հանրահավաքի մասնակիցներին և հիմնավորում էին, որ բերման ենթարկելու պատճառը ռազմական դրության ժամանակ հավաքներ կազմակերպելն է»։

Նոյեմբերի 27-ին՝ վարչական դատարանի որոշմամբ, հանվեցին ռազմական դրության ժամանակ հավաքների կազմակերպմանը վերաբերող սահմանափակումները։

«Խաղաղ հավաքների կազմակերպումը այսուհետ թույլատրելի է, բայց Ոստիկանությունը շարունակում է բռնի ուժ կիրառելով բերման ենթարկել ցուցարարներին։ Ոստիկանական այդպիսի անհամաչափ ուժերի տեղակայումը ոչ այդքան մեծ հավաքների ժամանակ և այդքան ցուցարարների բերման ենթարկելը 90-ականներից Հայաստանում այս աստիճանի չեն եղել»,- ընդգծում է Իշխանյանը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ռազմական դրության ժամանակ բերման է ենթարկվել մեկ անգամ և այդ ժամանակ հիմնավորումները բացարձակապես վերաբերել են հավաքների անթույլատրելիությանը նման պայմաններում․ «Հրապարակավ հայտարարված էր հանրահավաք ժամը 14․00-ին և հավաքից կես ժամ առաջ ինձ բերման են ենթարկել այն պայմաններում, երբ հավաքը դեռ չէր սկսվել։ Բողոքարկել ենք վարչական կարգով, այս պահին՝ վարույթը կասեցված է»։ Վարչական դատարանի որոշումից հետո 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքների ընթացքում բերման է ենթարկվել «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը։ Ընդհանուր առմամբ, նա ռազմական դրության ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան երեսուն անգամ․ «Կազմվել էր վարչական վարույթ, նախատեսվել վարչական տուգանք, բայց դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց և հետևաբար չկիրառեց»։

Դիտարկմանը, թե բերման ենթարկելիս ինչ հիմնավորումներ էին առաջ բերում, Մանթաշյանը նշեց, որ դրանք վերաբերում էին ոստիկանի՝ օրինական պահանջը չկատարելուն և դիմակ չկրելուն, սակայն որևէ անգամ իրենց պահանջի օրինականությունը չեն հիմնավորել։

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ չունեն վիճակագրություն, թե արտակարգ և ռազմական դրության պայմաններում կազմակերպված հավաքներից ընդհանուր առմամբ քանի ցուցարար է բերման ենթարկվել։ Ամենօրյա հավաքներից հետո հրապարակվել են տվյալ հավաքից բերման ենթարկված ցուցարարների թիվը․ բերման ենթարկվածների թիվը ամենաշատը եղել է նոյեմբերի 11-ին՝ ավելի քան 129 քաղաքացի։

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Գազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցել (տեսանյութ) Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդ Հյուսիսային Կարոլինայում 76-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հեծանվորդների․ մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը՝ տուժել Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Ոստիկանությունը Կրակովում մասսայական uպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք մшրմին Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի Մոսկվայի կենտրոնում հարյուրից ավելի մարդու են բերման ենթարկել. ոմանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար Science Advances. Սնդիկը, որով հին մայաները զարդարում էին տաճարները, կարող էր կործանել երկու հնագույն էկոհամակարգեր Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ) BMW-ն քրոսովերների այլընտրանք է պատրաստում․ էլեկտրական i3-ը կդառնա ունիվերսալ (տեսանյութ) «Սա վիրավորում է իմ մշակույթը». Ավստրալիայում իտալացի շեֆ-խոհարարը հրաժարվել է պիցցայի մեջ արքայախնձոր ավելացնել և կորցրել է աշխատանքը Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար) ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենՉինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակԲրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկըԱլգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարիՓարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանըԷրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմըՆիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր ենԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված