Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին Իշխան Սաղաթելյանին․ նա մարմնական վնասվածքներ է ստացել
ՀասարակությունՈստիկանները քիչ առաջ փորձեցին բռնի ուժով բերման ենթարկել Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին, որը կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ միացել էր բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին:
Սաղաթելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացավ: Սակայն նրան հաջողվեց հասնել ՀՅԴ գրասենյակ, որտեղ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց. «Ոստիկանությունը շարունակում է ծառայել այս հանցագործ խուժանին: Բոլորը հատ-հատ պատասխան են տալու: Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, նա չի մնալու իր աթոռին»:
Այնուհետև նա կոչ արեց քաղաքացիներին այսօր՝ ժամը 18:00-ին, հավաքվել Արամի արձանի մոտ:
Հիշեցնենք, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո և ոստիկանական բազմաթիվ ուժերի օժանդակությամբ մտավ կառավարական 3-րդ մասնաշենք, որից հետո ոստիկանները բռնի ուժով սկսեցին բերման ենթարկել բազմաթիվ քաղաքացիների:
Ոստիկանները բոլոր կողմերից շրջափակել էին նաև ՀՀԿ-ի գրասենյակը՝ խոչընդոտելով քաղաքացիների ելումուտը գրասենյակ:
Կառավարության շենքի տանիքին այսօր նույնիսկ դիպուկահարներ էին տեղակայվել:
Ոստիկանները քիչ առաջ փորձեցին բռնի ուժով բերման ենթարկել Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին, որը...
Опубликовано Հայրենիքի փրկության շարժում Вторник, 23 февраля 2021 г.


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)