Լավրով․ Ռուսաստանը բանակցությունների ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունը Ուկրաինայում Դնեպրոպետրովսկում կրկին պայթյունների ձայներ են լսվել Հայոց Կաթողիկոսն ընդունել է ֆրանսիական «L’Œuvre d’Orient» կազմակերպության անդամներին Ինքնասպանություն, որը խլել է նաև 2-ամյա երեխայի կյանքը «ԱՄՆ դեսպանը գործում է Արևմուտքի և քրիստոնյաների շահերին հակառակ»․ Իսրայելի նախարար Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդը մահացել է Ռուսաստանում լուրեր են շրջանառվում, որ Սոբյանինը կարող է հեռացվել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը այգուց տարածվել է բնակելի տան տարածք Պեսկով․ եվրոպացիները որևէ նախաձեռնություն չեն ցուցաբերել Ուկրաինայում բանակցությունների վերաբերյալ Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել Գազը թանկացնի՞ Ռուսաստանը․ ՀՀ-ն կարող է հարվածել ռազմաբազայի գրպանին․ Վիլեն Գաբրիելյան «Չի կարելի «քաղաքական գնահատականի» տակ ստերի տոպրակները բացել»․ Դավիթ Ղազինյան 

«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն հայտնաբերվել.դատախազությունը հերքել է Փաշինյանին. Փաստինֆո

Հասարակություն

«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ այդպիսով փաստելով, որ Փաշինյանը տարածել է կեղծ տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իր հրաժարականը պահանջող քաղաքացիների,  ֆեյսբուքյան ուղիղ եթերում փորձել էր մեղավորներ գտնել ու հայտարարել, թե «Հայրենիք» զորախումբը  դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի։

Հայտարարությունից շուրջ 4 ամիս անց «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել  ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե  «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը քննության առարկա դարձե՞լ է, թե ոչ,  քրեական գործ հարուցվել է, թե ոչ եւ դասալքության քանի դրվագ է բացահայտվել, քանի անձի է մեղադրանք առաջադրվել։

Արդյունքում՝ պարզվել է, որ  քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել։

««Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ հանգամանքները քննության առարկա են հանդիսանում ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից մեկով, սակայն նշված մեղադրանքով  (դասալքության—հեղ.) վարույթին ներգրավված անձինք դեռևս չկան, քանի որ այդ կապակցությամբ նախաքննության ներկա փուլում բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել»,- հայտնել են գլխավոր դատախազությունից։ Այլ խոսքով՝ դատախազությունը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը չի ունեցել որեւէ ապացույց, հիմք հայտարարելու, թե «Հայրենիքի» անդամները դիմել են դասալքության։ Հետեւապես գործ ունենք՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, զրպարտություն տարածելու, սուտ մատնություն կատարելու բացահայտ դեպքի հետ։

Կայքը, գրավոր հարցում է ուղարկել նաեւ ՀՔԾ, որտեղից խուսափել էին տեղեկատվություն տրամադրել, թե որ գործի շրջանակներում են ստուգել Փաշինյանի հայտարարությունները՝ ասելով, թե նախաքննական գաղտնիք է։ Մինչդեռ ՀՔԾ-ի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ չունենալով որեւէ փաստական տվյալ՝  «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից ենթադրյալ դասալքության վերաբերյալ, ձեռնպահ են մնացել քրեական գործ հարուցելուց, քանզի չհիմնավորվելու դեպքում օրենքի ուժով պարտադրված էին լինելու Փաշինյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցել։ Արցախյան պատերազմին մասնակցած՝ «Հայրենիք» զորախմբի անդամները ՀՔԾ են հրավիրվել եւ հարցաքննվել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած անկարգությունների գործով՝ ցույց տալու համար, թե իբր Փաշինյանի հայտարարության հետքերով քննություն են իրականացնում, սակայն անցած 4 ամիսների ընթացքում  ձեռք է բերված տվյալները միայն ապացուցել են, որ  Փաշինյանը զբաղվել է զրպարտությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրով․ Ռուսաստանը բանակցությունների ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունը ՈւկրաինայումԴնեպրոպետրովսկում կրկին պայթյունների ձայներ են լսվել Հայոց Կաթողիկոսն ընդունել է ֆրանսիական «L’Œuvre d’Orient» կազմակերպության անդամներինԻնքնասպանություն, որը խլել է նաև 2-ամյա երեխայի կյանքըՄասնագետը բացատրել է՝ ինչպես են գիտնականները որոշում կետերի տարիքը«ԱՄՆ դեսպանը գործում է Արևմուտքի և քրիստոնյաների շահերին հակառակ»․ Իսրայելի նախարարՊուտինը Հնդկաստանում հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգի հետԵՄ-ում խոստովանել են Ուկրաինայի հարցում թույլ տված սխալըԱրմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդը մահացել էԿենսաբանը նշել է ամենաօգտակար սննդային համադրությունը՝ օրվա ընթացքում թեթև սնվելու համարՖրանսիայում բնակելի շենքի կառուցման վայրում հնագույն քաղաքի հետքեր են հայտնաբերելՌուսաստանում լուրեր են շրջանառվում, որ Սոբյանինը կարող է հեռացվել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնիցԹրամփը ցանկություն է հայտնել տեսնել Իռլանդիան և Հյուսիսային Իռլանդիան միավորվածԳիտնականները խաղողի մեջ Պարկինսոնի հիվանդության զարգացումը դանդաղեցնող նյութ են հայտնաբերելԽոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը այգուց տարածվել է բնակելի տան տարածքՋանի Ինֆանտինոն կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի նոր ժամկետի համարՊեսկով․ եվրոպացիները որևէ նախաձեռնություն չեն ցուցաբերել Ուկրաինայում բանակցությունների վերաբերյալՍևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվելՊեսկով․ ԱՄՆ-ն ինքն է BRICS-ի երկրներին մղել դոլարից հրաժարվելունՄերցի կուսակցությունում մտահոգված են առաջիկա ընտրություններում հնարավոր ծանր պարտությամբԳազը թանկացնի՞ Ռուսաստանը․ ՀՀ-ն կարող է հարվածել ռազմաբազայի գրպանին․ Վիլեն Գաբրիելյան«Խաբեբաների և խորամանկների միջև կատաղի պայքար». ՌԴ Պետդումայի պատգամավոր«Չի կարելի «քաղաքական գնահատականի» տակ ստերի տոպրակները բացել»․ Դավիթ ՂազինյանՊուտին․ միջազգային հարաբերությունների համակարգը սկսում է խափանումներով աշխատել«ՔՊ-ն է պատերազմ բերողը»․ ՍաղաթելյանՀայաստանի մարզերում ստեղծվել և վերազինվել են շտապօգնության բաժանմունքներԿրակոցներ երկու որսորդական հրացաններով․ 37 կրակված փամփուշտ ու պարկուճՑնցող կադրեր ամբողջ աշխարհից․ Օդեսայի հարվածից մինչև Տագանրոգի կրակներըՇոկային հայտարարություն Թուրքիայից․ իսրայելցի օդաչուները Թուրքիայում մարզվել են Իրանի դեմ հարվածների համարԴամասկոսի նախկին ռազմական օդանավակայանը մասնավոր ինքնաթիռների կենտրոն դարձնելու ծրագիրը դժգոհություն է առաջացրել«Խելացի» կիբեռհարձակում․ ռուս հաքերները AI-ով որսացել են Ուկրաինայի ռազմական գաղտնիքներըԹրամփը՝ Եվրոպային․ «Դուք պարզապես կործանում եք ինքներդ ձեզ»Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 4 ավտոմեքենա․ «Opel Astra»-ն կողաշրջվել է․ տուժածներ չկանԿառավարությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձըՆունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնիցՀայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է․ նա վաստակել է 1,45 մլն դոլարԱստրախանի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներըՖրանսիան ԵՄ-ին խնդրել է Ալիշեր Ուսմանովին հանել պատժամիջոցների ցանկիցԿրեմլում դրական են գնահատել ԱՄՆ-ի հետ ընթացող երկխոսությունըԹրամփը վստահ է՝ Հորմուզի նեղուցի շուրջ խնդիրները կկարգավորվենՊուտին. Միաբևեռ աշխարհի դարաշրջանն ավարտվում էՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ Կթանկացնե՛նք. Վիլեն Գաբրիելյանը սպառնացել է ՌԴ-ին. Պուտինը զգուշացրել է ԵվրոպայինՄեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլըՏունը դատարկել են՝ $10 հազար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր․ Սյունիքում գողությունԿրեմլում մեկնաբանել են G20-ի գագաթնաժողովին Պուտինի հնարավոր մասնակցությունըՀրազդանում խցանումներ են․ հեծանվավազքի պատճառով ճանապարհները փակվել ենՍի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը կհյուրընկալի BRICS-ի 19-րդ գագաթնաժողովը 2027 թվականինՏասնամյակների ամենալուրջ էներգետիկ ճգնաժամը․ Մերձավոր Արևելքը կանգնած է լուրջ խնդրի առաջ․ NYTՍեպտեմբերի 14-ին կգումարվեն ԱԺ հերթական նիստերը, օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց
Ամենադիտված